Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օրվա կապակցությամբ
Դեկտեմբերի 9-ին նշվում է Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օրը։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ավանդաբար միանում է այս օրվա տոնակատարությանը և ևս մեկ անգամ ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանների առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակությունում՝ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, իրավահավասարության և կառավարության հաշվետվողականության բարելավման տեսանկյունից։
Տարիների ընթացքում Ժողովրդական պաշտպանի կողմից իրականացված մոնիտորինգը վեր հանել է իրավապաշտպանների գործունեության համար առկա մի շարք խոչընդոտներ։ Դրանց թվում մշտապես խնդրահարույց էին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քաղաքացիական հատվածին վարկաբեկող հայտարարությունները, որոնց տարիներ շարունակ Ժողովրդական պաշտպանը արձագանքում էր հրապարակային հայտարարություններով և խորհրդարանական զեկույցներում։[1] Ընթացիկ տարում ուշագրավ էր հատկապես հասարակական կազմակերպությունների ֆինանսների լրացուցիչ կարգավորման նախաձեռնությունը, [2] որը հետագայում կարող է վտանգ ստեղծել իրավապաշտպանների գործունեության ազատ տարածքի նեղացման համար։ Ժողովրդական պաշտպանը բազմիցս քննադատել է միջազգային մակարդակով իրավապաշտպանների պաշտպանությունն ապահովելու համար ստեղծված երաշխիքների դեմ նմանատիպ նախաձեռնությունները։[3]
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը գտնում է, որ, հաշվի առնելով ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից սահմանված չափանիշները,[4] չափազանց կարևոր է, որ պաշտոնատար անձինք օրենքով վերապահված իրենց լիազորություններն իրականացնելիս, ձեռնպահ մնան իրավապաշտպանների դեմ արշավներից և չմիջամտեն նրանց գործունեության իրականացմանը օրենսդրական փոփոխությունների կամ կոնկրետ միջոցառումներին մուտքը մերժելու միջոցով, ինչպես նաև իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած բռնի փաստին, ինչպիսին էր օրինակ ընթացիկ, 2022 թվականին քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի հանդեպ իրականացրած ենթադրյալ հաշվեհարդարը, համապատասխան մարմինները պետք է ժամանակին և արդյունավետ արձագանքեն՝ հետագայում նման իրավունքների խախտումները կանխելու համար։
Բացի այդ, հանրությանը հավելյալ հիշեցնենք, որ 2018 թվականից, Ժողովրդական պաշտպանի խորհրդարանական զեկույցի անկախ գլուխը նվիրված է իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին։ Հաշվի առնելով ազգային մակարդակի խնդիրները՝ 2020 թվականին ապարատը մշակել է աշխատանքային ձեռնարկ իրավապաշտպանների հիմնախնդիրների վերաբերյալ, որի նպատակն է նպաստել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությանը։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ակտիվորեն համագործակցում է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ աջակցելու իրավապաշտպանների գործունեությանը։ Ժողովրդական պաշտպանը, որպես մարդու իրավունքների միակ եվրոպական ազգային հաստատություն, ներգրավվել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի կողմից՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և փորձագետների խմբի հետ համագործակցությամբ, միջազգային գործիքի մշակման գործընթացում, իրավապաշտպանների իրավիճակի մոնիտորինգի համար։
[1] Ժողովրդական պաշտպանի 2021 թվականի խորհրդարանական հաշվետվություն, էջ. 194, Ժողովրդական պաշտպանի 2020 թվականի խորհրդարանական հաշվետվություն, էջ. 257, Ժողովրդական պաշտպանի 2019 թվականի խորհրդարանական հաշվետվություն, էջ. 250, Ժողովրդական պաշտպանի 2018 թվականի խորհրդարանական հաշվետվություն, էջ 167։
[2] Տեղեկատվությունը հասանելի է կայքում՝ < bit.ly/3F4mrxq > [08.12.2022]:
[3] Վրաստանի Ժողովրդական պաշտպանի 2020 թվականի խորհրդարանական հաշվետվություն, 257-260. Վրաստանի Ժողովրդական պաշտպանի 2019 թվականի խորհրդարանական հաշվետվություն, 250-254. Վրաստանի Ժողովրդական պաշտպանի 2018 թվականի խորհրդարանական հաշվետվություն, 165-168. տես. Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հայտարարությունները, հասանելի են նաև կայքում՝ < https://bit.ly/3LtqtBY >. < https://bit.ly/3sEx9EJ >. < https://bit.ly/3LDy8h2 >. < https://bit.ly/3uRAlQm >. <https://bit.ly/3Bu9JGb >. < bit.ly/3iHAlya >. < bit.ly/3h9DLJI > [08.12.2022]
[4] Տես. ՄԱԿ-ի հռչակագիրը իրավապաշտպանների մասին, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում իրավապաշտպանների պաշտպանության մասին խորհրդարանական վեհաժողովի բանաձևը 2225 (2018), ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի ուղեցույցը, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը առանձին երկրներում (այդ թվում Վրաստանում) իրավապաշտպանների վիճակի մասին: