Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
Յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ավանդաբար միանում է Մարդու իրավունքների միջազգային օրվա տոնակատարությանը։
2021 թվականի դեկտեմբերի 9-ին, Թբիլիսիի Մարդու իրավունքների տանը տեղի ունեցավ միջոցառում, Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան ևս մեկ անգամ ընդգծեց իրավապաշտպանների հատուկ դերը, դեմոկրատական հասարակությունում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության խթանման տեսանկյունից։
Ժողովրդական պաշտպանն իր ելույթում խոսեց իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերների մասին, վերանայեց գրասենյակի կողմից մշակված՝ «Մարդու իրավունքների աշխատանքային ձեռնարկը», որի նպատակն է հստակեցնել իրավապաշտպանների սահմանումը և նախանշել պետության պարտավորությունները՝ պաշտպանելու և առաջ մղելու իրավապաշտպաններին։
Ժողովրդական պաշտպանը հատկապես տագնապալի է անվանել հուլիսի 5-ին, արժանապատվության երթի օրը, բռնի խմբերի ֆիզիկական հարձակումները իրավապաշտպանների և «Թբիլիսի փրայդի» կազմակերպության և «Ամոթ է» շարժման գրասենյակների վրա, որի կանխումը իրավապահներին չհաջողվեց: Նա խոսեց լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կատարված հանցավոր արարքների և դրանց ժամանակին և արդյունավետ հետաքննության անհրաժեշտության մասին։ Խնդրի մասշտաբներն էլ ավելի պարզ դարձան հուլիսի 5-ի իրադարձություններից հետո, որոնց ընթացքում վիրավորվեցին լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հնարավոր հանցավոր արարքների մասին տեղեկություններ են տարածվել նաև ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկու փուլերում։
«Մեր մոնիթորինգը բացահայտել է իրավապաշտպանների նկատմամբ իրականացրած հարձակումների մի շարք ցավալի միտումներ։ Այդ թվում, առ այսօր արդի են բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացման համար կարևոր խնդիրների վրա աշխատող հասարակական կազմակերպություններին վարկաբեկելուն։ Նախկինում քննադատել ենք[1] մի շարք նմանատիպ փաստերի համար, և մենք կրկնում ենք, որ միջազգային չափանիշներով պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ իրավապաշտպանների և նրանց գործունեության դեմ բացասական արշավից, հրապարակայնորեն ընդունեն նրանց պաշտպանվածության անհրաժեշտությունը և նշեն իրավապաշտպանների գործունեության կարևորությունը նույնիսկ այն դեպքում, երբ քննադատիչ է իշխանությունների նկատմամբ»,- հայտարարել է Նինո Լոմջարիան։
Ժողովրդական պաշտպանը հատկապես տագնապալի է անվանել հուլիսի 5-ի իրադարձությունները, արժանապատվության երթի օրը, բռնի խմբերի ֆիզիկական հարձակումները իրավապաշտպանների և «Թբիլիսի փրայդ» կազմակերպության և «Ամոթ է» շարժման գրասենյակների վրա, որը իրավապահները չկարողացան կանխել: Նա խոսեց լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կատարված հանցավոր արարքների և դրանց ժամանակին և արդյունավետ հետաքննության անհրաժեշտության[2] մասին։ Խնդրի մասշտաբներն էլ ավելի պարզ դարձան հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում վիրավորվեցին լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հնարավոր հանցավոր արարքների մասին տեղեկություններ են տարածվել նաև ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկու փուլերում։
Ժողովրդական պաշտպանը նաև նշել է, որ լրագրողների, հատկապես քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական գործիչների ցինիկ վերաբերմունքը և նրանց վարկաբեկող[3] արշավները՝ առկա թշնամական միջավայրի ֆոնին, էլ ավելի են խորացնում նրանց նկատմամբ բռնությունը։
Ավարտին, Ժողովրդական պաշտպանը հանձնարարական է ուղղել Վրաստանի դատախազությանը և Ներքին գործերի նախարարությանը՝ ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ հանցագործությունների ժամանակին հետաքննությունը, բացահայտել մեղավորներին և օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել նրանց նկատմամբ, ինչպես նաև տեղեկացնել հանրությանը ընթացող հետաքննության մասին։
Նա կոչ արեց քաղաքական պաշտոնյաներին հետևել միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին և ձեռնպահ մնալ նրանց վարկաբեկելու արշավից՝ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը առավելագույնի հասցնելու համար:
[1] Վրաստանի Ժողովրդական պաշտպանի 2019 թվականի խորհրդարանական զեկույցը, էջ 251, հասանելի է կայքում <https://bit.ly/3CJscy1> [09.12.2021]. տես նաև Վրաստանի Ժողովրդական պաշտպանի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հայտարարությունը այն միջազգային պարտավորությունների մասին, որոնք իշխանություններին պարտավորեցնում են պաշտպանել իրավապաշտպանների գործունեությունը, հասանելի է կայքում <https://bit.ly/3kBAySa> [09.12.2021]
[2] Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հայտարարությունները հասանելի են կայքում < https://bit.ly/3CDI58Z >, < https://bit.ly/3AAGtMN >, < https://bit.ly/3lLqiWG >, < https://bit.ly/3CAWtik >, < https://bit.ly/2W3IlOX > [23.09.2021]:
[3] Տեղեկատվությունը հասանելի է կայքում. <https://bit.ly/3yajvM8>, <https://bit.ly/3EwXSHX>, <https://bit.ly/3lCyQzZ>, <https://netgazeti.ge/news/555767/>, <https://bit.ly/3oy0qQw> [09.12.2021]: