Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանն այցելել է Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լայթուրիի թիվ 1 քրեակատարողական հիմնարկ

2024 թվականի ապրիլի 25-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լայթուրիի թիվ 1 քրեակատարողական հիմնարկ, զրուցել բանտարկյալների, այդ թվում՝ ցմահ բանտարկյալների և վարչակազմի ղեկավարության հետ։

Ժողովրդական պաշտպանը ստուգել է հիմնարկի տարածքը, դատապարտյալների սենյակներն ու սանհանգույցները, խոհանոցը և բուժկետը, դատապարտյալների վերականգնման համար անհրաժեշտ ընդհանուր տարածքների վիճակը և դրանց հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ հանդիպումների և տեսակցությունների համար նախատեսված սենյակները։

Լայթուրիի քրեակատարողական հիմնարկի տարածքում գործում է գրադարան, թվային սարքավորումներով հագեցած ուսումնական լսարան, որտեղ դատապարտյալները հնարավորություն ունեն առցանց ներկա գտնվել ուսումնական գործընթացին և ստանալ բարձրագույն կրթություն։

Դատապարտյալների հետ զրուցելիս Ժողովրդական պաշտպանը հետաքրքրվեց մարդու իրավունքների պաշտպանության վիճակով և ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի արդյունավետությամբ։

Ժողովրդական պաշտպանը շարունակում է մշտադիտարկումը քրեակատարողական և այլ փակ հիմնարկներում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)