Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչն այցելել է հանրահավաքում ձերբակալվածներին
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչն այցելել է ապրիլի 17-ի հանրահավաքում ձերբակալված մեկ քաղաքացու. Ձերբակալվածը պնդում է, որ իր ձերբակալությունը կատարվել է անհիմն։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ճշտել է նաև վարչական կալանքի տակ գտնվող երկրորդ քաղաքացու գտնվելու վայրը և առաջիկա ժամերին կայցելի նրան։
Բացի այդ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակն այսօր դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանության կողմից խորհրդարանի անդամ Ալեքսանդր Էլիսաշվիլիի նկատմամբ ենթադրյալ ոչ պատշաճ վերաբերմունքի փաստով հետաքննություն սկսելու համար։
Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Հատուկ քննչական ծառայությանը անհապաղ հետաքննություն սկսել և իրականացնել բոլոր քննչական գործողությունները՝ պարզելու պատասխանատու անձանց։ Գրասենյակը վերահսկելու է հետաքննության արդյունավետությունը։