Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Բժիշկների խորհրդի վերաբերյալ

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքում է մամուլում տարածված այն կեղծ տեղեկատվությանը, թե Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական ծառայությունները վերահսկելու համար ստեղծված խորհրդի անդամ բժիշկները սպասում են երրորդ նախագահին այցելելու նրա որոշմանը։

Ըստ Ժողովրդական պաշտպանի՝ եթե անհրաժեշտություն կա, ապա կոնսիլիումն ինքն է որոշում կայացնում դատապարտյալին տեսակցելու վերաբերյալ, և Ժողովրդական պաշտպանը չի միջամտում այս գործընթացին։ Բացառությամբ ձևական մասի, որը վերաբերում է դատապարտյալին տեսակցելու համար անհրաժեշտ հավատարմագրերի տրամադրմանը և ստորագրմանը։ Նշված հարցը լուծված է, և ցանկացած պահի նրանց հավատարմագրերը կտրամադրվեն՝ ըստ պահանջի:

Ժողովրդական պաշտպանը նախորդ շաբաթ հանդիպել է խորհրդի անդամներին և տեղեկատվություն տրամադրել Միխեիլ Սաակաշվիլիի ցանկության մասին, որ խորհուրդը այցելի իրեն։ Բացի այդ, հանդիպմանը Լևան Իոսելիանին միանշանակ հաստատեց իր դիրքորոշումը, որ Կոնսիլիումը կունենա ամեն տեսակի աջակցություն իր կողմից։

Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ բոլոր այն մոնիտորինգի մեխանիզմները, որ ունի Ժողովրդական պաշտպանը՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիի առողջության հետ, պահպանվում են, և այդ գործընթացին նրա կողմից վտանգ չի սպառնում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)