Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Բաթումում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 31-ին Բաթումիի նավահանգստում Ռուսաստանից մեկնող զբոսաշրջային նավի դեմ բողոքի ակցիայի ժամանակ Ներքին Գործերի նախարարության աշխատակիցները, մանր խուլիգանության և իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու (Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ) հոդվածներով ձերբակալել են19 հոգու, այդ թվում, հավանաբար, Ուկրաինայի մեկ քաղաքացու։
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը հանդիպել է բողոքի ակցիային ձերբակալված երեք քաղաքացիների, որոնցից Ռ. Մ.-ն խոսել է ոստիկանության ծառայողների կողմից բանավոր եւ ֆիզիկական բռնության փաստի մասին: Ձերբակալված Ռ. Մ.-ի նկատմամբ ենթադրյալ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին Ժողովրդական պաշտպանի գրասենյակն անմիջապես տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությանը և ակնկալում արագ և արդյունավետ արձագանք։
Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության վարչության Բաթումիի քաղաքային բաժնի կողմից Ժողովրդական պաշտպանի ներկայացուցչին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ինը քաղաքացիներ տեղափոխվել են Սենակի և Զուգդիդիի ժամանակավոր պահման կենտրոններ։ Մինչդեռ նախատեսվում է երկու կալանավորի տեղափոխել Օզուրգեթիի մեկուսարան։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կշարունակի ուսումնասիրել հանրահավաքում ձերբակալվածների իրավունքների ենթադրյալ խախտման փաստերը և հանրությանը տեղեկացնել իրավիճակի մասին։