Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը գլխավոր տեսչության աշխատանքը կրկին համարում է ոչ արդյունավետ

Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության և հատուկ քրեակատարողական ծառայության մոնիթորինգի բաժնի աշխատանքը, շարունակվում է զգալի թերություններով: Նշվածը հաստատվել է ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից, վերջերս երեք կոնկրետ դեպքերի ուսումնասիրության արդյունքում:

Դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ իրավախախտման ենթադրյալ փաստերի կապակցությամբ, հատուկ քրեակատարողական ծառայության մոնիթորինգի վարչությունը և Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը, ծառայողական ստուգումը անց են կացնում խախտումներով, ինչը թույլ չի տվել ուսումնասիրել և բացահայտել դիմումատուների կողմից նշված իրավախախտումները: Հետաքննչական գերատեսչությունների գլխավոր տեսչությունները լիովին չեն ուսումնասիրում քաղաքացիների բողոքները, չեն ձեռք բերում չեզոք ապացույցներ ենթադրյալ խախտումները բացահայտելու համար և շատ դեպքերում սահմանափակվում են ենթադրյալ իրավախախտների հարցաքննությամբ, ովքեր հստակորեն հերքում են իրենց կողմից ապօրինի գործողությունները:

Ի.Կ.-ի գործը. Դատապարտյալը նշել է, որ դատարանում իր նկատմամբ ապօրինի գործողություն է իրականացրել քրեակատարողական ծառայության իրավաբանը: Ենթադրաբար փաստաբանի կողմից տեղի են ունեցել բանավոր բռնություններ և սպառնալիքներ: Դիմումատուի հաղորդմամբ, Քրեակատարողական ծառայության աշխատակիցը դատապարտյալից պահանջել է դադարեցնել բողոքները նախարարության նկատմամբ: Իրավախախտման փաստը ուսումնասիրելու նպատակով, հատուկ քրեակատարողական ծառայության մոնիթորինգի վարչությունը հարցաքննել է միայն գերատեսչության աշխատակիցներին, չնայած նրանք նույնիսկ չեն փորձել չեզոք ապացույցներ ձեռք բերել: Ձեռք չեն բերվել նաև տեսագրություններ և ոչ էլ հարցաքննել են դատարանի համապատասխան աշխատակիցներին:

Ի.Ջ.-ի, Լ.Չ.-ի, Կ.Մ.-ի և Գ.Խ.-ի գործը. Քրեակատարողական հիմնարկներից մեկի չորս նախկին աշխատակիցներ մատնանշում էին հաստատության տնօրենի և վարչակազմի այլ ղեկավարների անօրինական գործողությունների և հոգեբանական ճնշումների իրականացման վրա: Ժողովրդական պաշտպանի գրասենյակը տեղեկատվությունը տրամադրել է մոնիթորինգի վարչությանը: Սակայն մոնիթորինգի բաժինը անտեսեց ժողովրդական պաշտպանի գրասենյակի դիմումը և չքննեց ներկայացված խնդիրները: Կոնկրետ ենթադրյալ խախտումները հետաքննելու նպատակով, հատուկ քրեակատարողական ծառայության մոնիթորինգի բաժինը բացատրություններ չի պահանջել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից որևէ մեկից. Չեն հարցաքննել հաստատությունում գտնվող բանտարկյալներին. Իսկ Լ.Չ.-ին և Գ.Խ.-ին չեն հարցաքննել մանրամասնորեն:

Ի.Ռ.-ի գործը. Քաղաքացին պնդում էր, որ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բանավոր բռնության են ենթարկել և մոտ 8 ժամ մեքենայով շրջել են` չբացատրելով իրավունքները, ձերբակալման պատճառը և հիմքը: Նաև քաղաքացին հայտարարեց, որ իրեն երկար ժամանակ կանգնեցրել են ոստիկանության շենքի տարածքում, այնուհետև ստիպել են ստորագրել դատարկ թղթի տակ: Հարցի վերաբերյալ ՆԳ նախարարության գլխավոր տեսչությունը նույնիսկ չի հարցաքննել իրավունքները ոտնահարված ենթադրյալ քաղաքացուն. Չի հարցաքննել գործին վերաբերող ոստիկանների. Չի հարցաքննել այն անձանց, ովքեր կարող էին էական տեղեկություններ ունենալ Ի.Ռ.-ի ձերբակալության մասին. Չեն ձեռք բերել տեսախցիկների տեսագրություններն ու այլն:

Վերոնշյալ կառուցվածքային միավորումների պարտավորությունն է ստուգել՝ իրավական գերատեսչությունների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության, ծառայողական պարտականությունների և օրենքով սահմանված պահանջների կատարման որակը: Ի հակադրություն, կարգապահական վարույթները հաճախ դեռևս ձևական բնույթ են կրում, և գերատեսչությունները դեռ համարժեք չեն արձագանքում քաղաքացիների բողոքներին: Ժողովրդական պաշտպանը տարիներ առաջ հատուկ զեկույց էր նվիրել կարգապահական վարույթի խնդիրներին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)