Հայտարարություն անչափահասի ներկայությամբ քննչական գործողություններ կատարելու մասին
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը արձագանքում է Դոդի Խարխելիի տանը ընթացող քննչական գործողությունների վերաբերյալ տարածված տեղեկությանը, որտեղ գտնվում էր նրա անչափահաս որդին։ Ըստ առկա տեղեկությունների՝ անչափահասին փակել են տանը, իսկ հորեղբորը թույլ չեն տվել հանդիպել նրան։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կապ է հաստատել Ներքին Գործերի նախարարության հետ, վայր են մեկնել նաև գրասենյակի ներկայացուցիչները։ Ինչպես Ներքին Գործերի նախարարությունից, այնպես էլ անչափահասի ընտանիքի անդամի տեղեկությամբ, երեխան դուրս է բերվել բնակարանից և ներկա չէ ընթացող վարույթին։
Հարկ է ընդգծել, որ բացարձակապես անընդունելի է քննչական գործողությունների ընթացքում անչափահասներին վնաս պատճառող գործողություններ կատարելը։ Իրավապահ մարմինը պարտավոր է նախապես գնահատել իրավիճակը և անել ամեն ինչ անչափահասի համար անվտանգ միջավայր ստեղծելու համար։ Իսկ նախապես հաշվի առնելու անհնարինության դեպքում անչափահասին պետք է ժամանակին կանխել ընթացող գործընթացներից՝ նրա ընտանիքի անդամի, ազգականի կամ վստահելի անձի ներգրավմամբ՝ վերը նշվածի անհնարինության դեպքում, ապահովել սոցիալական աշխատողի և հոգեբանի ներգրավվածությունը։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կուսումնասիրի այս փաստը և կունենա բոլոր համապատասխան արձագանքները՝ լիազորությունների շրջանակում։