Դասընթաց «Համայնքային ամբուլատոր հոգեբուժական ծառայությունների մոնիտորինգ» թեմայով
2023 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների և Ժողովրդական պաշտպանին առընթեր հատուկ կանխարգելիչ խմբի ոլորտում աշխատող անդամների, փորձագետների, հոգեբանների և սոցիալական աշխատողների համար, անց է կացվել դասընթաց՝ «Համայնքային ամբուլատոր հոգեբուժական ծառայությունների դիտարկում» թեմայով:
Հանդիպումը նախագահում էր 2014-2020 թվականներին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներին հասանելիության հարցերով, երեխաների և մեծահասակների հոգեկան առողջության փորձագետ, Վիլնյուսի համալսարանի պրոֆեսոր Դանիուս Պուրասը:
Դասընթացի մասնակիցները ծանոթացան համայնքային ամբուլատոր հոգեբուժական ծառայությունների մոնիտորինգի հիմնական մեթոդներին, այցելությունների նախապատրաստման և իրականացման գործընթացին, դիտորդական խմբի կազմի վերաբերյալ առաջարկություններին` հաշվի առնելով ինչպես միջազգային, այնպես էլ ազգային կանոնակարգերը երեխաների և մեծահասակների ծառայությունների դեպքում: Քննարկվեցին նաև երեխաների և մեծահասակների համար համայնքային հոգեկան առողջության ծառայությունների լավ փորձի օրինակներ: Անցկացվել է նաև խմբային աշխատանք։
Քննարկման ընթացքում խոսվեց համայնքային ամբուլատոր հոգեբուժական ծառայությունների ներկայի և ապագայի, մոնիտորինգի գործընթացի կարևորության մասին։
Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության (EU) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները բոլորի համար» ծրագրի շրջանակներում։