Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 10-ին։ Այս օրվա նշումը ծառայում է հոգեկան առողջության մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը և ջանքերը մոբիլիզացնելուն՝ աջակցելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին:

Հոկտեմբերի 10-ի այս տարվա թեման է՝ հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը գլոբալ առաջնահերթություն դարձնել բոլորի համար:

Դեռևս 2019 թվականին աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ուներ հոգեկան առողջության խնդիր։ Covid-19-ով առաջացած համավարակը ոլորտում համաշխարհային ճգնաժամ է առաջացրել: Այն սրել է կարճաժամկետ և երկարաժամկետ սթրեսը և սպառնում է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջությանը: Հասարակության մեջ խարանն ու խտրականությունը շարունակում են խոչընդոտ հանդիսանալ նրանց սոցիալական ինտեգրման և պատշաճ խնամքի գործընթացում։ Միևնույն ժամանակ, հոգեկան առողջության պահպանման ֆինանսավորումն ու ծառայությունները դեռևս անբավարար են, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: [1]

Վրաստանում մարտահրավեր է մնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և վերականգնման վրա հիմնված ծառայությունների զարգացումը, համընդհանուր առողջապահական ծրագրում ստացիոնար ծառայությունների ընդգրկումը և հոգեբուժության ոլորտում անհրաժեշտ մարդկային ռեսուրսների ապահովումը: Հոգեբուժական հաստատություններում հոսպիտալացված հիվանդների համար դեռևս խնդիր է պաշտոնապես ստորագրել համաձայնության ձևը՝ առանց նրանց հասկանալի ձևով ամբողջական և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու։ Մարտահրավերը հոգեկան առողջության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է և խարանի նվազեցումը:

Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի 2022-2030 թվականների հոգեկան առողջության ռազմավարությունը[2] հաստատվել է կառավարության որոշմամբ այս տարի, փաստաթուղթն ամբողջությամբ չի ներառում այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրազեկման բարձրացումը և ինքնասպանությունների կանխարգելումը։ Հոգեկան առողջության զարգացման կարևոր ուղղությունները՝ ոլորտի ապաինստիտուցիոնալացում, համայնքահեն ծառայությունների ստեղծում, կրում են դեկլարատիվ բնույթ, որոնց իրականացման հստակ ուղիներ ռազմավարությունում նախանշված չեն։

Երկրում հոգեկան առողջության հիմնախնդիրները ժամանակին լուծելու համար Ժողովրդական պաշտպանը կոչ է անում իշխանություններին արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի միաժամանակ հոգեկան առողջության պահպանման ժամանակակից, համայնքին հիմնված ծառայությունների վրա անցումը, դրանց շարունակականությունն ու սահուն մատուցումը ապահովելու համար. Իրականացնի հոգեբուժարանների շահառուների պատշաճ տեղեկացումը իրենց իրավունքների մասին. Աջակցի միջոցառումներին՝ նպաստելու նրանց անկախ կյանքին, բարձրացնելու հանրային իրազեկությունը և նվազեցնելու խարանը՝ հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բոլորի համար գլոբալ առաջնահերթություն դարձնելու համար


[1] https://bit.ly/3CcjwkR2

[2] Վրաստանի կառավարության 2022 թվականի հունվարի 18 №23 որոշում «Վրաստանի 2022-2030 թվականների հոգեկան առողջության ռազմավարության հաստատման մասին»: Փաստաթուղթը հասանելի է վեբ-կայքում <https://bit.ly/3rR67tq >

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)