Տեղեկատվություն

Տեղեկատվական հանդիպումներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ

2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ Վրաստանի 17 մունիցիպալիտետներում անց են կացրել 19 տեղեկատվական հանդիպում:

Հանդիպումներին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և այդ հիմնախնդիրների վրա աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Քաղաքային խորհուրդների և մունիցիպալ ծառայությունների աշխատակիցներ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով աշխատող խորհրդի անդամներ, ՀԻԻԱ Պետական խնամքի և Թրաֆիքինգի զոհերի, տուժածներին օգնության գործակալության տարածքային ծառայություններում աշխատող անձինք, ինչպես նաև սոցիալական վերականգնման և երեխաների խնամքի ծրագրի առանձին ենթածրագրերով նախատեսվող ծառայություններ մատուցողներ (առանձին 249 հոգի):

Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վարչության աշխատակիցներ՝ Իրինե Օբոլաձեն, Նինո Վալիկովը, Լիկա Բացիկաձեն, Նաթիա Բերաձեն և Մարյամ Մախարաձեն մասնակիցներին ներկայացրեցին Ժողովրդական պաշտպանի մանդատը և գործունեության շրջանակներում նույնականացված մարտահրավերները. Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրի և ազգային օրենսդրության հետ կապված հարցեր, այդ թվում հասանելիության և ներառական կրթության իրացման, բռնության նույնականացման, կենտրոնական/տեղական մակարդակում գործող ծրագրերի իրականացման կապակցությամբ հարցեր, տեղական մակարդակում հաշմանդամ անձանց խորհուրդների գործունեության հատկությունները, որոշումներ ընդունելու գործընթացում հաշմանդամ անձանց ներգրավվածության կարևորություն և այդ տեսանկյունից գոյություն ունեցող երաշխիքները:

Մասնակիցները խոսել են՝ կենտրոնական և տեղական մակարդակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման խնդիրների մասին և քննարկեցին դրանց լուծման ուղիները։

Հանդիպումները Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից ֆինանսավորվող՝ «Վրաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության համակարգի փոխակերպում» ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել՝ Թելավիում, Գուրջաանիում, Սիղնաղում, Ամբրոլաուրիում, Օնիում, Զեստափոնիում, Քութայիսիում, Գորիում, Բորջոմիում, Ախալցիխեում, Քոբուլեթիում, Քեդայում, Խուլոյում, Խելվաչաուրիում, Շուախևիում, Թիանեթիում և Բոլնիսիում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)