Տեղեկատվություն

Իրավահավասարության շաբաթյակ

2021 թվականի նոյեմբերի 15-24-ը Վրաստանում անց է կացվել իրավահավասարության շաբաթյակ, որի նպատակն էր հանրությանը տեղեկացնել խտրականության դեմ պայքարի իրավահավասարության և իրավական մեխանիզմների կարևորության մասին։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը երրորդ տարին անընդմեջ միանում է իրավահավասարության շաբաթյակին։ Միջոցառման շրջանակներում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Արևելյան Վրաստանի բաժանմունքի և իրավահավասարության դեպարտամենտի աշխատակիցները 30 տեղեկատվական հանդիպում են անցկացրել Թբիլիսիի և Վրաստանի 5 մարզերում (Կախեթի, Մցխեթա-Մթիանեթի, Շիդա Քարթլի, Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի) բնակվող ուսանողների, աշակերտների, ուսուցիչների և երիտասարդների հետ::

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են խտրականության ձևերը, երկրում գործող կանոնակարգերը և իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Նշենք, որ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում հանդիպումներ են անցկացվել ազգային փոքրամասնությունների լեզվով։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ակտիվորեն շարունակում է տեղեկատվական բնույթի հանդիպումներն տարբեր թիրախային խմբերի հետ՝ մարդու իրավունքների ոլորտում իրազեկվածության բարձրացման նպատակով։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)