Հանդիպում Թուրքիայի Մարդու իրավունքների և իրավահավասարության ինստիտուտի (HREIT) ներկայացուցիչների հետ
2024 թվականի հուլիսի 18-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ Անա Կվաճաձեն, Մարիամ Մոսեշվիլին, Մարիամ Թավդգիրիձեն և Նինո Բերիշվիլին տեղեկատվական հանդիպում են անցկացրել Թուրքիայի Մարդու իրավունքների և իրավահավասարության ինստիտուտի (HREIT) ներկայացուցիչների հետ։
Աշխատանքային հանդիպման նպատակն էր տեղեկատվության փոխանակումը իրավահավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ Կողմերը միմյանց ներկայացրել են իրենց հաստատությունների մանդատները, դեպքերի ուսումնասիրության մեթոդաբանությունը և պրակտիկան: Հանդիպման ավարտին նրանք պայմանավորվել են շարունակել գործնական հարաբերությունները։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեության կարևոր բաղադրիչ է խտրականության հարցերով միջազգային և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը, և այս առումով հետագայում ակտիվորեն կշարունակվեն համապատասխան միջոցառումները։