Ժողովրդական պաշտպանի տեղակալը հանդիպել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության անդամներին
2024 թվականի ապրիլի 10-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն և իրավահավասարության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Անա Կվաճաձեն հանդիպել են Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության անդամների հետ և քննարկել Ժողովրդական պաշտպանի, որպես խտրականության դեմ պայքարի մեխանիզմի մանդատն ու գործառույթները, ինչպես նաև ներկայացրել է լավագույն փորձի օրինակներ՝ կապված տարբեր ոլորտներում խտրականության դեպքերի հետ:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, արտաքին գործերի և արդարադատության նախարարության ներկայացուցիչները Վրաստանում են՝ ծանոթանալու Եվրամիության հետ ինտեգրման և ազգային օրենսդրության Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխանեցնելու հարցերին։