Տեղեկատվություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է «Հպարտության շաբաթյակին»

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է «Հպարտության շաբաթյակին» և նշում, որ ամենակարևորն այն է, որ ծրագրված միջոցառումները տեղի ունենան բռնությունից զերծ միջավայրում և պաշտպանվեն ԼԳԲՏ+ համայնքի և նրանց աջակիցների իրավունքները։

Խոսքի և հավաքների ազատությունը մեր երկրում պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Անկախ նրանից, թե որքան անընդունելի են որոշ արժեքներ և համոզմունքներ հասարակության որևէ մասի համար, ցանկացած խումբ պետք է կարողանա վայելել արտահայտվելու և հավաքների ազատությունը ապահով միջավայրում:

Ժողովրդական պաշտպանը նաև դատապարտում է բոլոր այն հրապարակային հայտարարություններն ու սպառնալիքները, որոնք կարող են վտանգել մեր երկրի քաղաքացիներին օրենքով տրված իրավունքների պաշտպանությունն ու իրացումը։

Կարևոր է, որ պատասխանատու մարմինները պատշաճ կերպով արձագանքեն հրապարակայնորեն տարածված կոչերին և բռնության սպառնալիքներին և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն՝ առաջիկա շաբաթն ապահովելու համար:

Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Ներքին Գործերի նախարարությանը օպերատիվ արձագանքել օրենքի հնարավոր խախտումներին և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու արտահայտվելու ազատության հնարավորինս արդյունավետ իրականացումը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)