Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ժամանակավոր տեղավորման կենտրոնում իրականացված արտակարգ մոնիտորինգի վերաբերյալ

2020 թվականի մայիսի 7-ին, Վրաստանում նոր կորոնավիրուսով հարուցված համաճարակի ֆոնին, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը և հատուկ կանխարգելիչ խմբի անդամները շտապ այցելեցին ներքին գործերի նախարարության ժամանակավոր տեղակայման կենտրոն:

Հատուկ կանխարգելման խումբը համաճարակաբանական տեսանկյունից դրական գնահատեց իրավիճակը ժամանակավոր տեղակայման կենտրոնում: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկված համաճարակաբանական միջոցառումներն էական ազդեցություն չեն ունեցել կենտրոնում գտնվողների իրավունքների վրա: Պետք է դրական գնահատել նաև այն փաստը, որ կողմնակի անձանց կենտրոն այցելությունների սահմանափակումը փոխհատուցելու համար ավելացվել է ինչպես հեռախոսի, այնպես էլ համակարգչի օգտագործման տևողությունը: Մայիսի 22-ից վերացվել են կողմից անձանց այցելությունների և ծանրոցներ ստանալու սահմանափակումները:

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է գնահատում միգրացիայի վարչության պատրաստակամությունը առաջարկությունները կյանքի կոչելու: Հատուկ հարկ է նշել Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության տնօրենի նախաձեռնած աշխատանքային հանդիպումը, որտեղ ժամանակավոր տեղակայման կենտրոնին առաջարկությունները քննարկվել են կառուցողական երկխոսության եղանակով (զեկույցի նախագիծը ներկայացվել է Միգրացիայի վարչություն 2020 թվականից հունիսին): Հանդիպմանը մենք տեղեկացանք իրականացված հանձնարարականների վերաբերյալ, ինչպես նաև խոսեցինք առաջիկայում առաջարկությունների հանձնարարականների համար նախատեսվող գործողությունների մասին:

Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա հանձնարարականի՝ կենտրոնում կազմակերպվել է ևս մեկ հանգստի սենյակ: Մարդու իրավունքների պաշտպանը դրական է գնահատում կենտրոնում ներսում կանխիկ փոխանցման ապարատ տեղադրումը, որի միջոցով կենտրոն տեղակայված անձը հնարավորություն ունի հաստատություն մուտք գործելիս կանխիկ դրամը մուտքագրել իր հաշվին և օգտագործել այն կենտրոնի ճաշարանում: Ողջունելի է օտարերկրացի տեղակայվածների սննդակարգին մրգեր ավելացնել` համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականի:

Դժբախտաբար, չնայած Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված հանձնարարականի, հաստատությունը չի նախատեսում տեղակայվածների համար օրվա ընթացքում անսահմանափակ ժամանակահատվածում մաքուր օդում մնալու հնարավորություն: Կենտրոնում տեղակայված անձանց թույլատրվում է մաքուր օդ շնչել օրական ընդամենը 1 ժամ, այն էլ միայն խմբի պահանջով: Ցավոք, չնայած հատուկ կանխարգելիչ խմբի կողմից 2019 թվականին տրված առաջարկությանը, կենտրոնը չի ներդրել բժշկի կողմից վատ վերաբերմունքի փաստերը հայտնաբերելու նույն չափանիշը, ինչ ՆԳՆ ժամանակավոր տեղակայման մեկուսարաններում:

Մոնիտորինգը արդյունքում պարզվել է, որ կենտրոնում տեղակայված անձանց հիմնական մտահոգությունը սննդի ճաշացանկում նրանց մշակութային առանձնահատկությունների հաշվի չառնելն է և ժամը 18-ից հետո ճաշասենյակից նրանց պատկանող սնունդը սենյակներ տանելու արգելքը: Պարզվել է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականը` բուժքույրեր վարձել կենտրոնում շարունակական բժշկական օգնություն ցուցաբերելու համար, դեռ կատարված չէ: Այս առումով հուսադրող է, որ Միգրացիայի վարչությունը քննարկում է կենտրոնում բժշկական անձնակազմի թվաքանակի ավելացման հնարավորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը հուսով է, որ միգրացիայի վարչությունը ապագայում կշարունակի ակտիվորեն համագործակցել գրասենյակի հետ և կարևոր քայլեր կձեռնարկի առաջարկությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)