Արտակարգ դիտարկման այցի շրջանակներում, խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի (CPT) հանդիպումը ժողովրդական պաշտպանի գրասենյակում
2021 թվականի մայիսի 17-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի տեղակալ, Գիորգի Բուրջանաձեն և ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, հանդիպել են խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի (CPT) պատվիրակության հետ: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում բանտարկյալների իրավական վիճակը և դրանց լուծման ուղիները:
Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի (CPT) պատվիրակությունը, իր պատմության ընթացքում դիտարկման այցով Վրաստան է ժամանել երկրորդ անգամ: Առաջին նման այցը կատարվել է 2012 թվականին, այսպես կոչված «բանտի կադրերի» տարածումից հետո: Վերջին ժամանակներում ժողովրդական պաշտպանը մի շարք մտահոգիչ ուղերձ է ուղարկել խոշտանգումների կանխարգելման հանձնաժողով (CPT), կապված քրեակատարողական հիմնարկներում ստեղծված իրավիճակի հետ: Այդ թվում, տեղեկատվություն է տրամադրել Արդարադատության նախարարության / Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի համար ստեղծված խոչընդոտների մասին: Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ողջունում է CPT-ի հետաքրքրությունը և շնորհակալություն հայտնում արագ և ժամանակին արձագանքելու համար:
Հատկանշական է, որ խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովը 2018 թվականին իրականացրած պարբերական այցին հաջորդած իր զեկույցում, այլ բազմաթիվ կարևոր մարտահրավերների հետ միասին, շեշտը դրել է քրեակատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ կառավարման խնդրի վրա, որը վերջին տարիներին ներկայացնում է ժողովրդական պաշտպանի հատուկ կանխարգելիչ խմբի ուսումնասիրության առարկան: Ինչպես հայտնի է հանրությանը, ժողովրդական պաշտպանի կողմից 2020 թվականին հրապարակված հատուկ զեկույցին հաջորդեց, Վրաստանի արդարադատության նախարարի ագրեսիան: Նման արձագանքից հետո քրեակատարողական հիմնարկներում օմբուդսմենի և հատուկ կանխարգելիչ խմբի համար դիտարկումը դարձել է ոչ միայն չափազանց բարդ, այլև վտանգավոր: Հաստատությունների վարչությունն ու այսպես կոչված «Բանտի դիտարկողի» կողմից ղեկավարվող բանտարկյալների որոշակի խմբեր, սիստեմատիկորեն իրականացնում էին բանավոր հարձակումներ, սպառնալիքներ և ագրեսիա ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների վրա: Նման գործողությունների ակնհայտ նպատակն էր, թույլ չտալ գաղտնի հարցազրույցներ անցկացնել բանտարկյալների հետ և խոչընդոտել դիտարկման գործընթացին: Վերոնշյալի մասին Վրաստանի ժողովրդական պաշտպանը պարբերաբար տեղեկատվություն էր տրամադրում խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովին:
Հանդիպման ընթացքում ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները հանձնաժողովին մանրամասն տեղեկություններ են հաղորդել, քրեակատարողական համակարգում առկա մարտահրավերների և Վրաստանի ժողովրդական պաշտպանի հանձնարարականների վերաբերյալ: Քննարկվել են տարբեր խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը և այլ համապատասխան հարցեր:
Այցից հետո, խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովը (CPT) պատրաստելու է զեկույց, որում մանրամասն կքննրկվի քրեակատարողական հաստատություններում ստեղծված իրավիճակը, հիմնախնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտ հանձնարարականները և Վրաստանում բանտարկյալների իրավունքները բարելավելու նպատակով, կիրականացնի նրա մանդատին համապատասխան վերահսկողություն,: