Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից իրականացրած միջոցառումները, երեխաների պաշտպանության միջազգային շաբաթյակի շրջանակներում
2021 թվականի հունիս ամսին, երեխաների պաշտպանության և շրջակա միջավայրի միջազգային շաբաթյակի շրջանակներում, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի արևելյան և արևմտյան Վրաստանի վարչությունների ներկայացուցիչները, վրացերեն, ադրբեջաներեն և հայերեն լեզուներով վեբինարներ և հանդիպումներ են անց կացրել երկրի տարբեր մարզերում, հանրակրթական դպրոցների աշակերտների, ուսուցիչների, ծնողների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների, երիտասարդների և համայնքային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Նրանք նաև մասնակցել են հեռուստա-ռադիոհաղորդումներին:
Միջոցառումներն ընդգրկել են՝ Իմերեթիի, Սամեգրելոյի, Գուրիայի, Աջարիայի, Սվանեթիի, Շիդա Քարթլիի, Կախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի, Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանները:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշելու համար, հանդիպումներին քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեխաների իրավունքները, երեխաների աշխատանքը համավարակի ընթացքում և դրանից դուրս, վաղ տարիքում ամուսնությունը և դրա բացասական հետևանքները, երեխաների պաշտպանության տեսանկյունից գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները և Ժողովրդական պաշտպանի մանդատը: Մասնավորապես, Ժողովրդական պաշտպանի գործունեությունն ու հանձնարարականները` երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:
Ընդգծվեց երեխայի իրավունքների օրենսգրքի ընդունման կարևորությունը, որը հիմք է դնում երեխայի իրավունքների և ազատությունների պաշտպանության և աջակցության համակարգի առկայությանը, երբ երեխայի հետ կապված ցանկացած որոշում ընդունելիս, պարտադիր է հաշվի առնել երեխայի առավելագույն շահերը և լսել նրա կարծիքը:
Հանդիպումների ընթացքում, մասնակիցների առանձնահատուկ հետաքրքրության առարկա է հանդիսացել, Ժողովրդական պաշտպանի պրակտիկան և երեխաների իրավունքների ոլորտում առկա խնդիրների քննարկումը: Նախատեսվել են տեղեկատվական հանդիպումներ, Ժողովրդական պաշտպանի խորհրդարանական զեկույցին ծանոթանալու համար:
Բացի այդ, դպրոցականների հետ տեղի ունեցավ հանդիպում, շրջակա միջավայրի միջազգային օրը նշելու համար, այդ թվում համատեղ հանդիպում Արևելյան Վրաստանում բնակվող երիտասարդների հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջ միջավայրում ապրելու իրավունքի էությունն ու կարևորությունը, այդ առումով Վրաստանում առկա խնդիրները և մարտահրավերները, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի խորհրդարանական զեկույցը և շրջակա միջավայրի պաշտպանության իրավունքի վերաբերյալ հանձնարարականները:
Հանդիպման մասնակիցները ակտիվորեն խոսել են շրջակա միջավայրի պաշտպանության կարևորության և անհրաժեշտության, բնության հանդեպ մարդկային պատասխանատվության ըմբռնման, շրջակա միջավայրի պահպանման և բարելավման պայքարում հասարակության ակտիվ ներգրավման մասին: