Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ողջունում է մի շարք հարցերի շուրջ Առողջապահության նախարարության և ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողների միջև համաձայնությունը
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին ողջունում է գրասենյակի միջնորդության հիման վրա Առողջապահության նախարարության և ախոնդրոպլազիա ախտորոշված երեխաների ծնողների միջև կառուցողական երկխոսությունն ու համաձայնությունը մի շարք հարցերի շուրջ։ Արդյունքում ծնողները դադարեցնում են իրենց 24-ժամյա ցույցը կառավարության գրասենյակի դիմաց։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է աշխատել Առողջապահության նախարարության հազվագյուտ հիվանդությունների հարցով համակարգող խորհրդում և հուսով է, որ մոտ ապագայում երեխաների լավագույն շահերից ելնելով անհրաժեշտ արձանագրությունն ու ուղեցույցները կստեղծվի ախոնդրոպլազիայի կառավարում և նրանց կտրամադրվի համապատասխան բուժում։