Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանին կրկին հնարավորություն չի տրվել դիտարկում իրականացնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկում

2021 թվականի ապրիլի 15-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի լիազորներին, Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի Ջավախեթիի, Նինոծմինդայի Սուրբ Նինոյի որբ, անտեր և հոգատարությունից զուրկ երեխաների գիշերօթիկում չի տրվել դիտարկում իրականացնելու հնարավորություն: Դրա պատճառը, հաստատության ներկայացուցիչը անվանել է Սխալթայի արքեպիսկոպոս, Սրբազան Սպիրիդոնի ցուցմունքը:

Գիշերօթիկում ներկայումս կա 57 անչափահաս, նրանցից ամենակրտսերը 5 տարեկան է: հաստատությունում դիտարկման հնարավորություն չի տրվում նաև խնամքի պետական ​​գործակալության սոցիալական աշխատողին, որը գիշերօթիկ չի մտել 2020 թվականի հունիսից: Գործակալության կողմից ժողովրդական պաշտպանին տրամադրված պաշտոնական նամակագրության մեջ նշվում է, որ Սրբազան Սպիրիդոնը դեմ է սոցիալական աշխատողի գիշերօթիկ այցելությանը: Ինչը նույնպես տեղում հաստատեց սոցիալական աշխատողը:

Տարիներ շարունակ ժողովրդական պաշտպանը նշում է, որ Նինոծմինդայի Սուրբ Նինոյի մանկական գիշերօթիկում իրականացված մոնիտորինգը, բացահայտել է երեխաների նկատմամբ բռնության լուրջ փաստեր և երեխաների պատժի դեպքեր: Գիշերօթիկում ապրող անչափահասները փաստորեն մեկուսացված են հասարակությունից, և նրանց անհատական ​​կարիքների բավարարման հարցը խնդրահարույց է:

Ժողովրդական պաշտպանն անհանգստացած է հաստատությունում տիրող իրավիճակից և պետության կողմից անչափահասների լավագույն շահերի անտեսումից: Ըստ այդմ, կոչ է անում Վրաստանի կառավարությանը և բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությանը.

  • Սեղմ ժամկետում ներկայացնել գործողությունների կոնկրետ ծրագիր, գիշերօթիկում գտնվող երեխաների պետական ​​խնամքում տեղավորման և նրանց կարիքների բավարարման վերաբերյալ
  • Անհապաղ դիմել բոլոր միջոցներին, գիշերօթիկում ժողովրդական պաշտպանի և սոցիալական աշխատողի այցերի և երեխաների հետ անհատական հարաբերությունների ապահովման համար
  • Ներկայացնել մեծ չափսի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ծրագիրը և սկսել հասարակության լայն ներգրավմամբ դրա աստիճանական իրականացումը
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)