Տեղեկատվություն

Հանդիպում դպրոցի աշակերտների հետ

2023 թվականի մարտի 30-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ Գվանցա Դավիթաշվիլին, Քեթևան Սոխաձեն և Գիորգի Կվիրիկաշվիլին Բոլնիսիում, հանդիպել են՝ Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Իոան Բոլնելիի անվան դպրոցի սաներին։

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները աշակերտներին ներկայացրեցին մարդու իրավունքների և երեխաների իրավունքների ուսուցման ուղղությամբ գրասենյակի գործունեությունն ու գործնական արդյունքները։ Դրանցից զրույցն անդրադարձավ դպրոցական դասագրքերի ապարատի բովանդակության ուսումնասիրման գործընթացին, բուլինգի տարբեր ձևերին, դրա արդյունավետ կանխարգելման կարևորությանը և երեխաների պաշտպանության մեխանիզմներին։

Հանդիպման ակտիվ քննարկման ընթացքում աշակերտները հետաքրքրվեցին երեխաների իրավունքների տարբեր ասպեկտներով, ինչպես նաև մանրամասն վերլուծեցին Ժողովրդական պաշտպանի կողմից դպրոցական դասագրքերի բովանդակության ուսումնասիրության արդյունքում արված բացահայտումներն ու առաջարկությունները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)