Տեղեկատվություն

Հատուկ զեկույց - «Երեխաների աշխատանքը նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում և դրա սահմաններից դուրս

2021 թվականի ապրիլի 2-ին, Վրաստանի ժողովդական պաշտպան Նինո Լոմջարիան ներկայացրել է հատուկ զեկույց`«Երեխաների աշխատանքը նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում և դրա սահմաններից դուրս»: Զեկույցն արտացոլում և վերլուծում է երեխաների աշխատանքի տեսանկյունից երկրում գոյություն ունեցող իրավիճակը, համավարակի ազդեցությունը երեխաների աշխատանքի վրա, օրենսդրական թերությունները, թե գործնականում հայտնաբերված խնդիրները: Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ:

Ուսումնասիրությունը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների աշխատանքի մասին ազգային օրենսդրության, միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցին: Զեկույցը հիմնված է ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից իրականացրած իրավական և գործնական հետազոտության արդյունքներին, որն ընդգրկել է երկրի չորս մարզ՝ Աջարիա, Գուրիա, Կախեթի, Սամցխե-Ջավախեթի: Գործնական հետազոտության գործընթացը կենտրոնացած էր երեխաների աշխատանքի վրա տնային տնտեսությունում, ֆորմալ հատվածում և ոչ ֆորմալ հատվածում, ներառյալ փողոցում աշխատելը և աշխատանքային միգրացիան: Հետազոտության ընթացքում անց է կացվել 36 հանդիպում և 2 հարցազրույց, երեխաների աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով աշխատող կազմակերպությունների, պետական ​​գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, դպրոցի ուսուցիչների, դեռահասների և ներքին տնտեսությունների ներկայացուցիչների հետ:

«Կովիդ 19-ի պայմաններում աղքատության աճին զուգահեռ, մեծացել է երեխաների աշխատանքի մեջ ներգրավման ռիսկը: Առանձնապես, մարզերում տարածված է սեզոնին անչափահասների ներգրավումը ներքին տնտեսությանը, որտեղ նրանք վարձատրության դիմաց կատարում են ծանր և ծանրաբեռնված աշխատանքներ: Բացի այդ, փողոցներում երեխաների աշխատանքի վերացման վրա կենտրոնացած ռեսուրսների և անձնակազմի բացակայության պատճառով, հնարավոր չէ ժամանակին կանխել պատահարները և պատշաճ կերպով որոշել փողոցներում ապրող և աշխատող երեխաների կարիքները: Ցածր է բնակչության իրազեկվածության մակարդակը երեխաների աշխատանքային իրավունքների և աշխատանքի վնասակար ձևերից պաշտպանության հարցում. Հասարակությունը, որոշ դեպքերում, հանդուրժող է նման փաստերի նկատմամբ»,- հայտարարել է ժողովրդական պաշտպանը:

«Վրաստանը միացված է երեխայի իրավունքների հռչակագրին և այլ կարևոր միջազգային գործիքներին, որով նա ունի երեխաներին վտանգավոր աշխատանքից պաշտպանելու պատասխանատվություն: Վրաստանի երեխայի իրավունքների օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել մի քանի ամիս առաջ, նախատեսում է երեխաների պաշտպանություն աշխատանքի վտանգավոր ձևերից, երեխաների աշխատանքի վերացման կոնկրետ մեխանիզմների ստեղծում, ինչպես ազգային, այնպես էլ քաղաքային մակարդակներում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շարունակում է աշխատել կառավարության և ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ, համակարգային մակարդակում փոփոխությունների, երեխաների աշխատանքների կանխարգելման և ընտանիքների ամրապնդման ուղղությամբ»,- հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ, Ղասան Խալիլը:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան նաև՝ Վրաստանի խորհրդարանի անդամ, երեխայի իրավունքների պաշտպանության մշտական ​​խորհրդարանական խորհրդի նախագահ, Անա Բուչուկուրին և Վրաստանի կառավարության մարդու իրավունքների քարտուղարության ղեկավար, Մակա Փերաձեն:

Հետազոտության արդյունքները ներկայացրել են փորձագետ Անա Դիակոնիձեն և ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)