Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը, Էնգուրի գետի վրա տեղի ունեցած ողբերգության մասին

2021 թվականի ապրիլի 7-ին, փրկարարները Էնգուրի գետից դուրս են բերել 3 զոհված անձի դի: Ըստ առկա տեղեկատվության, նրանք փորձում էին բռնազավթված Գալիից տեղափոխվել Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածք: Ժողովրդական պաշտպանն իր խոր վիշտն է հայտնում կատարվածի կապակցությամբ և ցավակցում զոհվածների ընտանիքներին:

Ինչպես հայտնի է հասարակությանը, 2021 թվականի փետրվարի 11-ից, բռնազավթված Աբխազիայի որոշ բնակիչներին (բազմազավակ ընտանիքներ, սոցիալապես անապահովներ, հաշմանդամություն ունեցող անձինք) թույլ է տրվել Էնգուրի կամրջին գործող, այսպես կոչված անցակետի միջոցով տեղափոխվել Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք: Տեղաշարժման ազատության գրեթե մեկ տարվա լրիվ սահմանափակումից հետո, այս որոշումը որոշակի թեթևացում էր Գալիում ապրող մեր համաքաղաքացիների համար: Սակայն, դա էապես չփոխեց մարդասիրական ծանր վիճակը, քանի որ տեղաշարժվելու հնարավորությունը ազդեց բնակչության միայն մի փոքր հատվածի վրա: Միևնույն ժամանակ, բնակչությանը բարդություններ է ստեղծում, 5-օրյա պարտադիր կարանտինի կարգը, որը Վրաստանի իշխանությունների կողմից սահմանվել է բռնազավթված տարածքներից դեպի վերահսկվող տարածք տեղափոխվող քաղաքացիների համար:

Սահմանված սահմանափակումների պատճառով, Աբխազիայում բնակվող անձինք, իրենց կյանքի գնով, տարբեր շրջանցումներ են կատարում, որպեսզի հասնեն Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք: Ցանկանում ենք հասարակությանը հիշեցնել, որ 2020 թվականի ընթացքում, տեղի է ունեցել երկու դժբախտ պատահար, երբ մարդիկ փորձել են Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք մուտք գործել, հատելով Էնգուրի գետը:

Տեղաշարժման ազատության տեսանկյունից գոյություն ունեցող մարտահրավերները հաստատվում են նաև, այսպես կոչված Էնգուրի կամրջի վրա գործող այսպես կոչված անցակետերում արմատապես նվազեցված ամենօրյա վիճակագրությունը: Երբ վերը նշված անցակետը ամբողջովին բաց էր, ապա նրանից օրական օգտվում էր շուրջ 1400-1500 մարդ: Իսկ այսօր այդ թիվը կրճատվել է, դառնալով 20-30:

Նշենք, որ բռնազավթված Գալիի բնակիչների համար, Էնգուրի կամուրջը՝ կրթության, բժշկական ծառայությունների, էժան ապրանքների, կենսաթոշակի, հարազատների և ընտանիքի այլ անդամների հետ կապող կամուրջ է, և նրանց համար կենսական նշանակություն ունի:

Հաշվի առնելով վերը նշվածը, ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին, միջազգային հանրության օգնությամբ ուժեղացնել ճնշումը բռնազավթիչ ուժերի վրա, որպեսզի այսպես կոչված անցակետը բացվի ամբողջ բնակչության համար: Բացի այդ, մեկ անգամ ևս քննարկի 5-օրյա պարտադիր կարանտինային միջոցառումները, որոնք կթեթևացնեն բռնազավթված Գալիի բնակչության համար տեղաշարժման լրացուցիչ խոչընդոտները:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)