Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքների բաժանարար գծի մոտ ապրող բնակչության հետ
2023 թվականի մարտի 30-ին Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է բաժանարար գծի մոտ ապրող բնակիչների հետ, նա եղել է Էնգուրի կամրջի մոտ, ինչպես նաև Խուրչա և Ծղոու գյուղերում։ Լևան Իոսելիանին անձամբ է ծանոթացել բնակչության կարիքներին, ազատ տեղաշարժին, անվտանգությանը և սոցիալական խնդիրներին։
Գյուղերում որպես հիմնական մարտահրավեր նշվում են թերի ենթակառուցվածքները, տրանսպորտի հասանելիությունը և սոցիալական խնդիրները։ Մարտահրավեր է նաև պատերազմից վնասված տների փոխհատուցում ստանալու կարգը։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը տարիներ շարունակ ուսումնասիրել է օկուպացված տարածքներում և բաժանարար գծի մոտ ապրող բնակչության իրավունքների վիճակը։ Տարեկան հաշվետվություններում մի ամբողջ գլուխ նվիրված է իրավիճակի նկարագրությանը և լուծումներ փնտրելու համար համապատասխան հասցեատերերին մշակված առաջարկություններին։