Տեղեկատվություն

Առաջարկություն գրիֆավորված դպրոցական դասագրքերի թարմացման կարգավորող իրավական դաշտի թերությունները վերացնելու վերաբերյալ

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դիմել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը՝ դպրոցական դասագրքերի թարմացման կարգավորող իրավական դաշտի թերությունները վերացնելու նպատակով գնահատման կանոններում փոփոխություններ կատարելու առաջարկով։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ընդգծել է նյութի բովանդակությունը թարմացնելու վերաբերյալ ներկայացված նախաձեռնության հիմնավորվածությունը ստուգող համակարգի բացակայությունը և փոփոխությանը նախարարության համաձայնություն տալու ձևի անորոշությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)