Առաջարկ/Առաջարկություններ

Ժողովրդական պաշտպանի հանձնարարականի արդյունքում, բանտարկյալների համար պայմանական վաղաժամկետ ազատման կապակցությամբ բացասական որոշման բողոքարկման գործընթացում այլևս խափանումներ չեն լինի

Արդարադատության նախարարությունը կիսել է Ժողովրդական պաշտպանի հանձնարարականը և փոխել է քրեակատարողական հիմնարկների վարչական պրակտիկան, որը մեծապես բարդացնում էր պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումը վերանայելու հնարավորությունը։

Անհատական ​​դիմումների և ակտիվ մոնիտորինգի շրջանակներում, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի համար հայտնի է դարձել, որ եթե դատապարտյալը տեղական խորհրդի որոշումը բողոքարկել էր դատարանում, ապա մինչ գործընթացի ավարտը, պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժաչափով փոխարինելու հարցը այլևս չէր քննարկվում։ Դրա պատճառն այն փաստն էր, որ բողոքարկման դեպքում, անձնական գործը ուղարկվում էր դատարան, և քրեակատարողական համակարգը այլևս չէր կարող օրենքով սահմանված կարգով վերանայել գործերը։

Համաձայն մինչ այժմ գործող փորձի, դատապարտյալները հնարավորություն ունեին ընտրեին օրենքով երաշխավորված երկու իրավունքի միջև՝ (1) դատարանում բողոքարկել պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժը ավելի մեղմելու վերաբերյալ խորհրդի կողմից ընդունած բացասական որոշումը, կամ (2) օգտվեին խորհրդի կրկնակի և պարբերաբար քննարկման մեխանիզմով, օրենքով հաստատված ժամկետներում:

Ժողովրդական պաշտպանը խնդրի լուծման մի քանի այլընտրանքային ուղիներ է առաջարկել Վրաստանի արդարադատության նախարարին և դիմել է հանձնարարականով, բանտարկյալների անձնական գործերի վարման հետ կապված ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեին պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը դատարանում բողոքարկելը և դրա հետ մեկտեղ, խոչընդոտներ չեն ստեղծի օրենքով սահմանված արտոնային մեխանիզմների պատշաճ գործունեության ժամանակ:

Ողջունելի է, որ Արդարադատության նախարարությունը կիսել է առաջարկությունը, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերացնելու ապօրինի պրակտիկան և կոնկրետ առաջադրանքներ է տվել բոլոր քրեակատարողական հիմնարկներին։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հետևելու է նորացված կարգի գործնական կիրառմանը։

Հանրությանը հիշեցնենք նաև, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը տարիներ շարունակ հետևում է պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի թեթև պատժաչափով փոխարինելու մեխանիզմի աշխատանքին։ Գրասենյակը հայտնաբերել է մի շարք խնդիրներ տեղական խորհուրդների գործունեության և գործընթացի կարգավորող դաշտի հետ կապված: Խորհուրդների :որոշումները, ցավոք, անհիմն են և անհետևողական, որևէ դրդապատճառ չկա, որ խորհուրդը գործը քննի բանավոր նիստում, չկա սպառիչ կանոնադրությամբ նախատեսված չափորոշիչներ, ինչը նախապայման է բանտարկյալներին ազատ արձակելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)