Հատուկ զեկույց՝ «Միջավայրի վրա ազդեցության գնահատումը – քաղաքականության, օրենսդրության և կատարման մարտահրավերներ»
Վրաստանի ժողովրդական պաշտպանը հանրությանը ներկայացրել է հատուկ զեկույց՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգ. Քաղաքականության, օրենսդրության և կատարման մարտահրավերներ»: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան: Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակից Նինո Աթաբեգաշվիլին ներկա հանրությանը ներկայացրեց հատուկ զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները:
Վրաստանի Սահմանադրությամբ ճանաչված առողջության համար անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի իրացումը ժողովրդական պաշտպանի գրասենյակի գերակա ուղղություններից է: Միևնույն ժամանակ, երկար տարիներ էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերը դարձել են հանրության համար ամենահրատապ թեմաներից մեկը:
Հատուկ զեկույցը քննարկում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգի և էներգետիկ ենթակառուցվածքի հիմնական նախագծերի հետ կապված հանրային քաղաքականության և օրենսդրության առումով բացահայտված մարտահրավերները, այդ թվում.
- Հանրության տեղեկացվածություն-ներգրավում
- Միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցի որակ
- Սկրինինգի գործընթացների հարցերի և Միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակայության տակ գործունեության հետ կապված խնդիրները
Զեկույցը նաև արտացոլում է պատասխանատու գերատեսչությունների համար մշակված առաջարկությունները / հանձնարարականները:
Հանդիպմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնց ակտիվ ներգրավմամբ տեղի ունեցավ հետաքրքիր և տեղեկատվական քննարկում այդ հարցի շուրջ: