Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի տեղակալը մասնակցել է գենդերային իրավահավասարությանն ու կանանց զարգացման խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն մասնակցել է գենդերային իրավահավասարության և կանանց զարգացման արդյունավետ ինստիտուցիոնալ մեխանիզմների հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին։

Միջոցառումը, որին մասնակցել են կանանց զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների վրա աշխատող հաստատությունների ներկայացուցիչներ, անցկացվել է Տիրանայում (Ալբանիա) Ալբանիայի կառավարության հյուրընկալությամբ և ՄԱԿ-ի կանանց կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ:

Համաժողովում քննարկվեցին ազգային և տարածաշրջանային մակարդակներում կանանց զարգացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները և միմյանց փոխանցվեցին լավագույն փորձի օրինակները։ Խոսվեց նաև գենդերային իրավահավասարության խորացման, քաղաքականության ու ապագա նպատակների սահմանման համար ինստիտուցիոնալ մեխանիզմների, անհրաժեշտ ռեսուրսների և հնարավորությունների ամրապնդման հեռանկարի մասին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)