Տեղեկատվական հանդիպումներ Սամցխե-Ջավախեթիում և Կախեթիում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության մասին
2022 թվականի հուլիսին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպումներ են անցկացրել Սամցխե-Ջավախեթիի (Ախալցիխեյի) և Կախեթիի (Թելավի, Ախմետայի, Գուրջաանիի) մունիցիպալիտետներում բնակվող կանանց հետ։
Հանդիպումների ընթացքում, որոնց նպատակն էր բարձրացնել տարածաշրջանում բնակվող կանանց իրազեկվածությունը կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության խնդիրների վերաբերյալ, մասնակիցները ծանոթացան Վրաստանի Ժողովրդական պաշտպանի մանդատի, ինչպես նաև երկրում գործող՝ բռնության զոհերի պաշտպանության և աջակցության ծառայությունների հետ, վերանայեցին գենդերային իրավահավասարության և հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ առկա կարծրատիպերը։
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև մարզային ոստիկանության աշխատակիցների հետ, որտեղ քննարկվել են բռնության զոհ դարձած կանանց, այդ թվում ընտանեկան բռնության և տարբեր խոցելի խմբերին պատկանող կանանց պաշտպանության և աջակցության ծառայությունների հասանելիության հարցերը: Կարևորվել են բռնության ձևերի, բռնության բացահայտման և իրավապահ մարմիններին ուղղորդելու միտումները։ Հանդիպման ընթացքում ոստիկանության աշխատակիցները խոսեցին ընտանեկան բռնության, ֆեմիցիդների, կանխարգելիչ միջոցառումների, կանանց տնտեսական հզորացման և հետաքննության փուլում առկա տարբեր մարտահրավերների մասին։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Արևելյան վարչության Ախալքալաքի և Թելավի տարածաշրջանայինգրասենյակների կազմակերպած հանդիպումները վարում էին գրասենյակի գենդերային դեպարտամենտի աշխատակիցներ՝ Գվանցա Խառատիշվիլին և Անա Լոբժանիձեն։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային վարչությունը շարունակում է տեղեկատվական հանդիպումները մարզերում՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության թեմայով։