Ժողովրդական պաշտպանը կոչ է արել Սամխարաուլիի դատաբժշկական բյուրոյին ապահովել ֆիզիկական հասանելիությունը
2021 թվականի դեկտեմբերի 21-ին, Ժողովրդական պաշտպանը ընդհանուր առաջարկով դիմել է ՀԻԻԱ Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավարին, կոչ անելով առավելագույնս սեղմ ժամկետներում ապահովել, ինչպես բյուրոյի շենքերի հարմարեցումը, այնպես էլ բոլոր ծառայությունների և տեղեկատվության տրամադրումը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, անկախ հաշմանդամության տեսակից:
Դիմումատուն վկայական ստանալու նպատակով այցելել է ՀԻԻԱ Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի Գուրջաանիի մասնաճյուղ, սակայն չի կարողացել շենք մտնել, քանի որ բյուրոյի Գուրջաանիի մասնաճյուղի մուտքի մոտ թեքամուտք չկա: Այն բանից հետո, երբ դիմումատուն թեժ գծի օպերատորին տեղեկացրել է առկա պատնեշի մասին, բյուրոյի աշխատակիցը նրան փողոց է դուրս բերել դատարկ թերթիկը և հակիրճ գրել է տվել դիմումի տեքստը:
ՀԻԻԱ Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավարը հաստատել է, որ շենքը համալրված չէ սայլակով օգտվողների համար անհրաժեշտ հարմարություններով։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին բյուրոյի գրասենյակների մեծ մասը համալրվել է թեքամուտքերով. Ինչպես նաև նախատեսվում է Գուրջաանիի բժշկական փորձաքննության բաժանմունքը տեղափոխել մեկ այլ շենք, որը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Ընդհանուր առաջարկության մեջ Ժողովրդական պաշտպանն ընդգծել է, որ քանի որ հասանելիության պարտավորությունն անվերապահ է, պետական կառույցների և մասնավոր ընկերությունների կողմից այդ պարտավորության անտեսումը արդարացված չէ։ Գուրջաանիի բժշկական փորձաքննության բաժանմունքի տեղափոխումն այլ շենք ապագայում չի կարող համարվել որպես գոյություն ունեցող խտրական միջավայրի արդարացուցիչ հիմնավորում, քանի որ ապագա գործողությունը չի փոխարինի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամենօրյա ոտնահարմանը:
Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, կարևոր է, որ պետական կամ մասնավոր հաստատությունները լիովին ստանձնեն պատասխանատվությունն ու պարտականությունները, որը նրանց վրա դրվել է տարածաշրջանային կամ միջազգային օրենսդրությամբ և գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի կարողանան առաջարկվող ծառայությունների կամ սպասարկման հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց, չափանիշների լիովին պաշտպանությամբ, որպեսզի դրանով նպաստեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից ծառայությունների, թե սպասարկման ստացումը իրավահավասար պայմաններում:
Նշենք, որ Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արդեն դիմել է Նոտարների պալատին և «Լիբերթի Բանկ»-ի տնօրենին ֆիզիկական միջավայրի հասանելիության հարցի վերաբերյալ ընդհանուր առաջարկով։ Ժողովրդական պաշտպանը հետագայում էլ կշարունակի ակտիվորեն աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար։