Ժողովրդական պաշտպանը սահմանափակ կարողությունների նշաններով խտրականությունից խուսափելու հարցով դիմել է Առողջապահության նախարարին
2021 թվականի հուլիսի 9-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը, հաշմանդամության հիմքով խտրականության դեպքի վերաբերյալ ընդհանուր առաջարկով դիմել է՝ Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին:
Գործի ուսումնասիրությունը պարզել է, որ հաշմանդամություն ունեցող հղի կանայք խոչընդոտի առջև են կանգնում առողջության պաշտպանության հետ կապված ծառայությունների ժամանակ:
Ժողովրդական պաշտպանը ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք անընդհատ ստիպված են պայքարել շրջակա միջավայրին հասանելիության, ինչպես նաև տարբեր պետական կամ մասնավոր ծառայությունների հավասար օգտագործման համար: Նույնիսկ առավել խիստ անբավարար վիճակում են հաշմանդամություն ունեցող հղի կանայք, որոնք պետք է անմիջական գործողություններ ձեռնարկեն ՝ պաշտպանելու այս երկու նշաններ կրողների իրավունքները:
Ըստ այդմ, ժողովրդական պաշտպանը կոչ արեց Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին.
- Սիստեմատիկ կերպով վերլուծել հաշմանդամություն ունեցող հղի կանանց կարիքները առողջապահական ծառայություններ մատչելիության տեսանկյունից և մշակել գործողությունների ծրագիր նրանց կարիքները բավարարելու համար.
- Ապահովի, որ «Մայրերի և երեխաների առողջության» պետական ծրագրում մանակցելու իրավունք չշնորհվի այն բժշկական հաստատությանը, որտեղ ապահովված չի լինի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար ներառական միջավայր.
- Արագացնի երկրի մասշտաբով գոյություն ունեցող անտենատալ ծառայություններ փոխանցող հաստատության տարածաշրջանային չափորոշիչների միջազգաձին համապատասխանեցման գնահատման գործընթացը.