Աշխատանքային հարաբերություններում հղիության պատճառով ենթադրյալ խտրականության գործի կապակցությամբ, Ժողովրդական պաշտպանը ներկայացրել է դատարանի ընկերոջ կարծիքը
2021 թվականի մայիսի 19-ին, գործատուի կողմից հղիության/սեռի նշաններով ենթադրյալ խտրականության հայցի կապակցությամբ, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը Թբիլիսիի քաղաքային դատարանին է ներկայացրել դատարանի ընկերոջ կարծիքը (Amicus Curiae):
Հայցի համաձայն, գործատուն հայցվորին տեղեկացրել է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտի հիման վրա, նրանց միջև աշխատանքային-իրավական հարաբերությունները դադարեցվել են: Հայցվորը նշում է, որ այդ ժամանակ ինքը հղի էր, ինչի մասին տեղյակ էր գործատուն:
Դատարանին ներկայացված կարծիքում վերանայում են ընդհանուր չափանիշները, այդ թվում միջազգային հետազոտություններով հաստատված գործելակերպերը. Ընկերությունները աշխատողներին հղիության կամ երեխային խնամելու պատճառով արձակուրդ տալուց խուսափում են՝ ժամկետային պայմանագրերի խտրական կերպով չերկարացնելու կամ այլ ֆորմալ պատճառներով. Գործատուները համապատասխան հասակ ունեցող կանանց հետ, ի տարբերություն տղամարդկանց, հաճախ կնքում են ժամկետային պայմանագրեր:
Փաստաթղթում նշվում է նաև, որ այն փաստարկը, որ աշխատանքային հարաբերությունը դադարեցվել են պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, միանշանակ չի քողարկում խտրականության գոյության կանխավարկածը: Հետևաբար, դատարանի համար կարևոր է գնահատել.
- Ինչն է պայմանավորել ժամկետային պայմանագրի ձևակերպումը
- Որքանով հիմնական գործառույթներ է ունեցել աշխատանքից ազատված աշխատողը
- Պահպանվել է թե ոչ աշխատանքից ազատված անձի դիրքը կամ/և համապատասխան գործառույթը
- Ինչպիսի հետադարձ կապ է ունեցել գործատուն աշխատանքից ազատված անձի հետ, իր կողմից պարտականությունների կատարման մասին
- Ընդհանուր առմամբ, որքանով է փաստարկված, որ պայմանագրի երկարացումը մերժելու հիմքը չի հանդիսանում աշխատանքից ազատված անձի սեռը
Դատարանի ընկերոջ կարծիքը նպատակ չունի աջակցել որևէ կողմի դիրքորոշմանը և ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների իրավական չափանիշների վրա: