Վրաստանի մարդու իրավունքների պաշտպաններ

Դավիթ Սալարիձե

Դավիթ Սալարիձե

  • Դիրք: Վրաստանի օմբուդսմեն

1997 թվականից 2000 թվականը

 

Պաշտոնավարման ժամանակը՝ 1997 թ. հոկտեմբերի 27 - 2000 թ. սեպտեմբերի 1 Մասնագիտությունը՝ ինժեներ, իրավաբան Կրոնը՝ ուղղափառ Դավիթ Սալարիձե (ծնվ. 1947 թվականի հոկտեմբերի 24-ին, ք․ Թբիլիսի, Վրաստան) վրացի ինժեներ և իրավաբան: Վրաստանի 5-րդ գումարման խորհրդարանի անդամ (1999-2003): Դավիթ Սալարիձեն ավարտել է Պետական պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը և Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1968-1982 թվականներին աշխատել է տարբեր կոմերիտական և կուսակցական պաշտոններում:

1982-1993 թվականներին աշխատել է Վրաստանի ներքին գործերի մարմիններում:

Եղել է Թբիլիսիի ոստիկանության վարչության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, առաջին տեղակալ։

1993 թվականից 1997 թվականը եղել է հարկային տեսչության պետ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:

1997-1999 թվականներին ընտրվել է Վրաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան:

1999-2003 թվականներին եղել է Վրաստանի 5-րդ գումարման խորհրդարանի անդամ, եկամուտների և հարկերի հանձնաժողովի նախագահ: Նույն տարիներին եղել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)