Առաջարկություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը աշխատանքային հարաբերություններում հաստատել է հղիության հիմքով խտրականություն

2022 թվականի հունվարի 21-ին, Ժողովրդական պաշտպանը հանձնարարականով դիմել է՝ «Այ Բի Մթիեբի» ՍՊԸ-ի տնօրենին, հղիության հիմքով աշխատանքային հարաբերություններում խտրականության վերաբերյալ։

Մասնավոր դպրոցի, «Այ Բի Մթիեբի» ՍՊԸ-ի պատմության ուսուցչուհուն, այն բանից հետո, երբ նա գործատուին հայտնել է իր հղիության մասին և խնդրել է ժամանակավոր արձակուրդ տրամադրել հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի պատճառով, մի քանի օր անց տեղեկացրել են, որ նա այլևս աշխատանքի չներկայանա: Նշված որոշման պատճառ են անվանել նրա ուսուցման մեթոդների կապակցությամբ աշակերտների ծնողների դժգոհությունը։

Ժողովրդական պաշտպանին ներկայացրած պատասխանող կողմի դիրքորոշման մեջ նշված է, որ դպրոցը չի դադարեցրել դիմումատուի հետ աշխատանքային պայմանագիրը, միայն ժամանակավորապես դադարեցրել է նրա լիազորությունները, քանի դեռ աշակերտների, ծնողների և անձամբ դիմողի կարծիքը լսելուց հետո, չի որոշվի ապագա հարաբերությունների ճակատագիրը:

Հիմնվելով կողմերի դիրքորոշումների և իրավական չափանիշների վերլուծության վրա՝ Ժողովրդական պաշտպանը հաստատել է, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են այն պահից, երբ դիմումատուն դպրոցի ներկայացուցչի հանձնարարությամբ դադարեցրել է դասավանդելու նպատակով դպրոց հաճախելը. Իսկ աշխատանքային պայմանագրի ժամանակավոր կասեցման հարցը օրակարգում է հայտնվել միայն այն բանից հետո, երբ դիմումատուն հարցի ուսումնասիրության համար դիմումով դիմել է Ժողովրդական պաշտպանին։

Կասկած կա, որ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին որոշումը, ժամանակավոր կասեցման որոշմամբ փոխելը, ծառայում է խտրական վերաբերմունքի քողարկմանը և պատասխանատվությունից խուսափելուն: Այնուամենայնիվ, հաշվի առնելով խտրական հիմքերով հղի կանանց աշխատանքից ազատելու վտանգը, Ժողովրդական պաշտպանը կասկածելի համարեց, որ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը ժամանակում համընկավ դիմումատուի հղիության փաստի հետ:

Ժողովրդական պաշտպանը հանձնարարականում նշել է, որ «Այ Բի Մթիեբի» ՍՊԸ-ի կողմից աշխատանքային հարաբերությունները շարունակելու մերժումը պայմանավորված է դիմումատուի հղիությամբ և պատասխանողին կոչ է արել զերծ մնալ հղիության ընթացքում կամ աշխատանքային հարաբերություններում այլ հիմքերով խտրական վերաբերմունքից և առաջնորդվել իրավահավասարության սկզբունքների պաշտպանությամբ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)