Ժողովրդական պաշտպանը «Սվիս Կապիտալ» միկրոֆինանսական կազմակերպությունում քաղաքականապես ակտիվ անձանց տվյալների շտեմարանի կիրառումը համարել է խտրական փորձ
2021 թվականի մայիսի 19-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը ընդհանուր առաջարկով դիմել է «Սվիս կապիտալ» միկրոֆինանսական կազմակերպությանը, խտրական կերպով չօգտագործել «քաղաքականապես ակտիվների» շտեմարանը և դրա հիման վրա հաճախորդներին չմերժել ծառայությունների մատուցումը:
Ընդհանուր առաջարկի համար, հիմք է հանդիսացել մի դեպք, որի համաձայն «Սվիս կապիտալ» միկրոֆինանսական կազմակերպությունը, դիմումատուին սպասարկելու –փոքր գումար փոխարկելու համար մերժել է, քանի որ նա մի քանի տարի առաջ իր քաղաքական գործունեության պատճառով «քաղաքականապես ակտիվների» ցուցակում էր:
Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, օրենսդրությամբ նախատեսված ռիսկին հիմնված դիրքորոշման հիման վրա, պետք է անհատականորեն տեղի ունենա այնպիսի հաճախորդի նույնականացումը, որի գործունեությունը կարող է ստեղծել փողերի սպիտակեցման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման վտանգ: Քաղաքականապես ակտիվ անձանց տվյալների շտեմարանի առկայությունը և գործնականում դրա կիրառումը, կարող է խտրական ազդեցություն ունենալ հիմնական ֆինանսական ծառայություններ ստանալու գործընթացի վրա: Նման տվյալների շտեմարանների առկայությունը վտանգ է ներկայացնում, որ որոշ դեպքերում հաճախորդին անհիմն կերպով կմերժեն այնպիսի կարևոր և միևնույն ժամանակ հիմնական ծառայություններ ստանալը, ինչպիսիք են արտարժույթի փոխարկումը, դրամական փոխանցումները, փոխանցումները, հաշվի բացումը և այլն:
Հետևաբար, ժողովրդական պաշտպանը կոչ արեց «Սվիս կապիտալ»-ին ապահովել իր կողմից հանրային մատուցվող ծառայությունների մատչելիությունը հավասարության սկզբունքի պաշտպանությամբ և վերապատրաստել իր աշխատակիցներին` հաճախորդի պատշաճ ստուգման հարցերում նրանց հմտությունները բարելավելու համար: Նա նաև կոչ արեց Վրաստանի ազգային բանկին, տարածել ընդհանուր առաջարկով սահմանված չափանիշները, Վրաստանում գործող բոլոր միկրոֆինանսական կազմակերպությունների վրա: