Նորություններ

Սեռի հիմքով խտրական վերաբերմունքի դիմումի վերաբերյալ ընդհանուր առաջարկ

2020 թվականի հուլիսի 20-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ընդհանուր առաջարկ արեց «Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» նախագահ Շալվա Նաթելաշվիլիին` կանանց նկատմամբ խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ:

Ընդհանուր առաջարկը հիմք է դարձել Շալվա Նաթելաշվիլիի ՝ 2020 թվականին Մայիսի 13-ին Facebook-ի էջում արած հայտարարությունը՝ ի պատասխան բռնաբարության մասին քրեական օրենսգրքի փոփոխության. «Դա լիակատար ապուշություն է: Բռնաբարության շատ դեպքերում, իմ քննության նույն ժամանակահատվածում, վերջապես հաստատվեց, որ այսպես կոչված զոհն ինքը պրովոկատոր էր կամ պրովոկացիայի յենթարկվաժ՝ ինչ-որ մեկին շորթելու կամ ամուսնացնելու համար: Այս ձևակերպմամբ օրենք ընդունելը կնշանակեր, որ ցանկացած տղամարդ կարող էր որսալ այսպես կոչված «զոհին» ցանկացած ժամանակ:

Հաշվի առնելով առկա համատեքստը և պատասխանողի կարգավիճակը, Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ Շալվա Նաթելաշվիլիի կողմից օրենսդրական փոփոխությունները քննադատելու համար օգտագործված փաստարկը խրախուսում է կանանց նկատմամբ խտրականությունը և, մասնավորապես, բացասաբար է անդրադառնում այն կանանց վրա, ովքեր եղել են և/կամ բռնության զոհ են դարձել: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ նույնիսկ նման փորձի առկայության դեպքում անընդունելի է այն ընդհանրացնելը և խնդիրը այնպես ներկայացնելը, որ բռնաբարության զոհ կանայք սովորաբար գործեն անձնական նպատակներով, և շատ դեպքերում հանցագործություն տեղի չի ունենում: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, Շալվա Նաթելաշվիլիի արած հայտարարությունը չի կարող համարվել օբյեկտիվ, մասնագիտական քննադատություն և պայմանավորված է գենդերային կարծրատիպերով:

Համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց Շալվա Նաթելաշվիլիին զերծ մնալ խտրական հայտարարություններից և իր գործունեության իրականացման ընթացքում խթանել գենդերային հավասարությունը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)