Նորություններ

Առաջարկ՝ Պատերազմի և պաշտպանության ուժերի վետերանների սոցիալական փաթեթի և կենցաղային սուբսիդավորման վերաբերյալ

2024 թվականի փետրվարի 12-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը առաջարկություն է ներկայացրել Վրաստանի կառավարությանը և խնդրել փոփոխություններ կատարել պատերազմի և պաշտպանության ուժերի վետերանների սոցիալական փաթեթների և կենցաղային սուբսիդիաների ստացման կանոնակարգում։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խնդրահարույց համարեց գործող կարգավորումը, ըստ որի՝ վետերանների կատեգորիային պատկանող անձինք կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո դադարում են ստանալ սոցիալական փաթեթը կենսաթոշակային փաթեթի հետ միասին։ Բացի այդ, պատերազմի և պաշտպանության ուժերի վետերաններին արգելվում է սոցիալական փաթեթի հետ մեկտեղ ստանալ նաև կենցաղային դոտացիա։

Այս առաջարկով Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դիմել է կառավարությանը՝ քննարկելու համապատասխան հրամանագրերում նման փոփոխություններ կատարելու հարցը, որպեսզի վետերանների կատեգորիային պատկանող անձինք, անկախ իրենց կենսաթոշակային տարիքից, հնարավորություն ստանան միաժամանակ օգտվել. ինչպես սոցիալական փաթեթից, այնպես էլ կենցաղային սուբսիդիայից։ Բացի այդ, սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը չպետք է սահմանափակվի նույնիսկ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)