Նորություններ

Թրենինգ Վրաստանի Բանկի աշխատակիցների համար՝ աշխատանքային հարաբերություններում իրավահավասարության հարցերով

2023 թվականի հունիսի 13-ին, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության դեպարտամենտի ներկայացուցիչները, «Վրաստանի բանկ»-ի մարդկային ռեսուրսների կառավարման ուղղության աշխատակիցների համար անց են կացրել տեղեկատվական թրենինգ:

Հանդիպումը նվիրված էր աշխատանքային հարաբերություններում իրավահավասարության խնդրին։ Մասնակիցները մանրամասն տեղեկություններ ստացան իրավահավասարության իրավունքի էության, անհավասար վերաբերմունքի դեպքերի բացահայտման և դրանց արձագանքման մեխանիզմների և մեթոդաբանության մասին։ Ուշադրություն է դարձվել նաև աշխատանքային և նախապայմանագրային հարաբերություններում իրավահավասարության ապահովման գործում Ժողովրդական պաշտպանի պրակտիկայի վրա։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ողջունում է մասնավոր ընկերությունների նախաձեռնություններն ու պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու իրավահավասարության հարցերի վերաբերյալ գիտելիքների բարձրացմանն ուղղված աշխատանքներում։ Ժողովրդական պաշտպանը իրավահավասարության ապահովման գործընթացում կարևորագույն բաղադրիչ է համարում կրթական գործունեությունն ու իրազեկման միջոցառումները, և այդ առումով շարունակում է համագործակցել տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)