Նորություններ

Հատուկ զեկույց շնորհանդես - «Երեխայի նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման հանցանքի արդարադատության իրականացում, հետազոտություն և դիտարկում»

2021 թվականի օգոստոսի 4-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը ներկայացրեց հատուկ զեկույց՝ «Երեխայի նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման հանցանքի արդարադատության իրականացում, հետազոտություն և դիտարկում»: Զեկույցը պատրաստվել է, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ իրականացրած՝ «Ժողովրդական պաշտպանի երեխաների իրավունքների վարչության հնարավորությունների ամրապնդումը, երեխայի նկատմամբ սեռական բռնության գործերի դիտարկման նպատակով» նախագծի շրջանակներում:

Փաստաթուղթն առաջին մասշտաբային ուսումնասիրությունն է անչափահասների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման հանցագործությունների վրա արդարադատության իրականացման վերաբերյալ, որը հիմնված է 2018-2019 թվականներին երեխաների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման հանցագործությունների հետաքննության և իրավական հետապնդման 119 մեղադրական եզրակացության, քրեական 52 գործի ամբողջական նյութերի, բոլոր համապատասխան պետական գերատեսչություններից պահանջված տեղեկատվության և համապատասխան մասնագետների հետ հարցազրույցների վերլուծության արդյունքներին:

Հատուկ զեկույցը ներկայացնում է երեխաների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման կարգավորման մարտահրավերները, ինչպես իրավական կարգավորման, այնպես էլ պրակտիկայի առումով: Այդ թվում հանցագործության բացահայտման, արդարադատության իրականացման և անչափահասին և նրա ընտանիքին վերականգնողական և աջակցության միջոցառումների տրամադրման հարցերը:

Նինո Լոմջարիայի խոսքը - «Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պետության կողմից իրականացրած քայլերը, և այդ թվում չնայած անչափահասների արդարադատության օրենսգրքի մշակմանը, կրկին նկատվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման հանցանքների կապակցությամբ, Վրաստանի օրենսդրության կատարելագործման և միջազգային չափանիշներին մերձեցման անհրաժեշտությունը, նաև հիմնախնդրային է արդարադատության իրականացման բոլոր փուլերում երեխայի վրա կողմնորոշված միջավայրի և զոհի վերականգնման և աջակցության վրա կողմնորոշված ծառայությունների ապահովումը»:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շարունակում է ակտիվ աշխատել ժողովրդական պաշտպանի հետ` երեխաների իրավունքները վերահսկելու ուղղությամբ», - հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ, Ղասան Խալիլը: «Երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ այս տարվա հատուկ զեկույցը կապված է երեխաների իրավունքների կոպիտ խախտումների հետ: Պետությունը պետք է անի հնարավորը՝ նման բռնությունը կանխելու համար, և եթե դա տեղի ունենա, երեխան պետք է լինի ուշադրության կենտրոնում, գործընթացը պետք է ղեկավարեն բարձր որակավորում ունեցող մասնագետները, և ամեն ինչ պետք է ուղղված լինի նրան, որ արդարադատության գործընթացում երեխան կրկին չտուժի և ապահովվի նրա վերականգնումը»:

Զեկույցի համաձայն, ի հայտ են եկել հետևյալ միտումները.

  • Վրաստանի օրենսդրությունը բռնաբարության և այլ տեսակի սեռական բռնության մասին, չի համապատասխանում ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովի, Ստամբուլի հռչակագրի և մարդու իրավունքների այլ գործիքների պահանջներին
  • Արդարադատության իրականացման գործընթացում պետական գերատեսչությունների կողմից տեղի չի ունենում երեխաների վրա կողմնորոշված դիրքորոշումների ապահովումը և անչափահասների պաշտպանության վրա կողմնորոշված մեխանիզմների կատարումը
  • Երկրում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վրա աշխատող մասնագետների, սոցիալական աշխատողների և հոգեբանների թվի կտրուկ անհամապատասխանությունը և տուժած երեխաների վերականգնելուն ուղղված ծառայությունների բացակայությունը, էապես խոչընդոտում է երեխայի շահերի և նրանց կարիքների լիարժեք պաշտպանությունը
  • Տագնապալի է, դատական ​​նիստին մեղադրյալի պաշտպանների / փաստաբանների կողմից սեռական բռնության զոհ անչափահասների հարցաքննության մեթոդաբանությունը, դիմումի ձևերը և առաջադրած հարցերը, որոնք սկզբունքորեն հակասում են անչափահասի լավագույն շահերին և երեխայի երկրորդական զոհ դառնալու շատ բարձր ռիսկ են ներկայացնում
  • Երեխաների նկատմամբ սեռական բռնության հանցագործություններ կատարողներին պատասխանատվության ենթարկելու խոչընդոտներից է նաև հասարակության շրջանում պտտվող խարանը, խտրական և կարծրատիպային վերաբերմունքը, ինչը նվազեցնում է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին հայտնելու թիվը կամ դառնում ուշացած ուղեգրումների հիմք
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)