Նորություններ

Հատուկ զեկույց «Սեռական և վերարտադրողական առողջության վիճակը և կանանց իրավունքները հոգեբուժական և պետական խնամքի հաստատություններում»

2020 թվականի հուլիսի 13-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը առցանց ներկայացրեց հատուկ զեկույց՝ «Սեռական և վերարտադրողական առողջության վիճակը և կանանց իրավունքները հոգեբուժական և պետական խնամքի հաստատություններում»:

Զեկույցը հիմնված է 12 հոգեբուժական հիվանդանոցներում, 3 հաշմանդամների համար 3ծերանոցներում և 6 հասարակական կազմակերպություններում անցկացված մոնիտորինգի արդյունքների վրա և ներկայացնում է Վրաստանում առկա խնդիրներն այս ոլորտում:

«Վրաստանում առաջին անգամ է անցկացվել նմանատիպ ուսումնասիրություն, որի արդյունքում բացահայտել են համակարգային խնդիրներ, որոնց կին շահառուները բախվում են հոգեբուժական և հանրային խնամքի հաստատություններում` սեռական և վերարտադրողական առողջության և մարդու իրավունքների իրականացման առումով», - իր բացման խոսքում ասաց Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան:

«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կարեւորագույն առաջնահերթություններից է սեռական և վերարտադրողական առողջությանն աջակցելն է և վերարտադրողական իրավունքների իրացնելը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում մենք մի շարք արդյունավետ քայլեր ենք ձեռնարկել` ապահովելու համար, որ Վրաստանում բոլոր կանայք կարողանան օգտվել կենսական նշանակության ծառայություններից: Այսօր մեր ներկայացրած ուսումնասիրությունն ընդգծում է առկա խնդիրները և հստակ ցույց է տալիս, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ ամրապնդել աշխատանքը», - ասաց UNFPA-ի Վրաստանի գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեն:

Վրաստանի գրավյալ տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Գաբունիան իր ողջույնի խոսքում ընդգծեց հոգեբուժական և պետական խնամքի հաստատություններում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների պաշտպանության կարևորությունը: Նա նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց պատշաճ կերպով արձագանքել զեկույցի եզրակացություններին`ինչպես անհապաղ որոշումներ կայացնելու, այնպես էլ երկարաժամկետ քաղաքականության միջոցով:

Հետազոտության արդյունքները ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Նինո Վալիկովը և փորձագետներ Լելա Շենգելիան և Մարինե Կուրատաշվիլին:

Զեկույցի համաձայն, բացահայտվել են հետևյալ միտումները.

  • Հոգեբուժական և պետական խնամքի հաստատությունների կողմից ղեկավարվող կլինիկական ուղեցույցներն ու արձանագրությունները հիմնականում հնացած են, դրանք չեն արտացոլում սեռական և վերարտադրողական առողջության բաղադրիչները
  • Վերարտադրողական տարիքի կնոջը դեղորայքային միջոցներ նշանակելիս միշտ պետք է նախապատվությունը տրվի հոգեկան վիճակի կառավարմանը՝ անկախ վերարտադրողական առողջության վրա բուժման այս մեթոդի հնարավոր բացասական ազդեցությունից:
  • Ցածր է ինչպես անձնակազմի, այնպես էլ ստացիոնար հիվանդների տեղեկացվածության մակարդակը կանանց սեռական և վերարտադրողական առողջության կարիքների վերաբերյալ:
  • Գինեկոլոգի խորհրդատվությունը շատ դեպքերում կրում է ձևական և մակերեսային բնույթ
  • Խնդրահարույց է լաբորատոր հետազոտությունների հասանելիությունը
  • Խնդիր է հանդիսանում հիմնարկներում շահառուների միջև բռնության փաստերի բացահայտումն ու դրանց պատշաճ արձագանքումը, ինչպես նաև հաստատություններում հիգիենիկ/սանիտարական վիճակը:
  • Բացահայտվել են նաև թերություններ կանանց վերարտադրողական առողջությանը վերաբերող խնդիրները լուծելու համար բժշկական փաստաթղթերի պատրաստման մեջ:
  • Մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ համապատասխան գերատեսչությունները հաշվի կառնեն ուսումնասիրության արդյունքում մշակված առաջարկությունները, որոնք թույլ կտան զգալիորեն բարելավել կանանց իրավական կարգավիճակը հոգեբուժական և պետական խնամքի հաստատություններում:

Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի բնակչության ֆոնդի (UNFPA) աջակցությամբ` ՄԱԿ-ի „գենդերային հավասարության ամրապնդում» համատեղ ծրագրի հովանու ներքո, որը ֆինանսավորվել է Շվեդիայի կառավարության կողմից:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)