Նորություններ

Ֆերիա գյուղի Սբ. Մատաթա առաքյալի պանսիոնատի ապաինստիտուցիոնալացման գործընթացը

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ողջունում և ուշադիր հետևում է Փերիա գյուղի Սբ. Առաքյալ Մատաթայի պանսիոնատի ապաինստիտուցիոնալացման գործընթացին, որը սկսվել է Ժողովրդական պաշտպանի 2021 թվականի հանձնարարականից և իրականացված մոնիտորինգից հետո։

2022 թվականի ապրիլի 1-ից պանսիոնատին դադարեցվել է պետական ​​խնամքի տրամադրման արտոնագիրը և ներկայումս այն վերակազմավորվում է ուսումնական հաստատության, մասնավորապես ընթանում են երեխաների կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու, իսկ նմանը գոյություն չունենալու դեպքում, հոգատար ընտանիքին մոտեցված միջավայր տեղափոխելու միջոցառումներ:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը 2021 թվականի հունիսի 15-ին պանսիոնատի համալիր մշտադիտարկում է իրականացրել և պատրաստել հատուկ զեկույց, որտեղ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ խոշոր հաստատության ինստիտուցիոնալ դասավորությունը և կրթական պայմանները էապես հակասում են երեխային ընտանեկան միջավայրում դաստիարակության պարտավորությանը:

Ապաինստիտուցիոնալացման գործընթացը վերահսկելու, նշված գործընթացում պետական ​​գերատեսչությունների համակարգված գործողությունները և երեխաների լավագույն շահերի պաշտպանությունը գնահատելու նպատակով, 2022 թվականի հուլիսի 21-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Փերիա գյուղի Սբ. Մատաթա առաքյալի անվան հիմնադրամի պանսիոնատ։

2021 թվականին պանսիոնատում ապրում էր 122 երեխա, այսօր կա ընդամենը 23 երեխա, որոնցից մի քանիսն առաջիկայում կտեղափոխվեն ընտանիքին մոտ խնամքի ձև, իսկ որոշ անչափահասների համար՝ հաշվի առնելով նրանց շահերը նախատեսվում է նշանաել խնամակալ:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում պետական ​​գերատեսչություններին ժամանակին և համակարգված իրականացնել բոլոր արդյունավետ միջոցառումները՝ հաստատությունում գտնվող անչափահասների խնամքի ձևը փոխելու և ընտանեկան միջավայրում նրանց դաստիարակությունն ապահովելու նպատակով։

Ժողովրդական պաշտպանի 2021 թվականի օգոստոսի 16-ի հատուկ զեկույցը՝ Փերիա գյուղի Սբ. Մատաթա առաքյալի անվան հիմնադրամի պանսիոնատի մոնիտորինգի արդյունքների մասին կարող եք տեսնել հետևյալ հղումով.

https://bit.ly/3Bfb1Xv

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)