Նորություններ

Հանդիպում Վրաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ

2021 թվականի սեպտեմբերի 17-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, հանդիպել է՝ Վրաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար, Սևերին Շապազի և Կովկասում անհայտ կորածների հարցերով դեսպան, Դանիել Մաք Սվինիի հետ և ներկայացրել երկրում հակամարտություններից տուժած բնակչության իրավական վիճակը, Ժողովրդական պաշտպանի մանդատը և գրասենյակի առջև առաջացած մարտահրավերները:

Նինո Լոմջարիան ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը բռնազավթված տարածաշրջաններում, հատկապես այն պայմաններում, երբ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին թույլ չեն տալիս մուտք գործել տարածք: Ժողովրդական պաշտպանն ընդգծեց Վրաստանում հակամարտության հետևանքով անհայտ կորածների որոնման գործընթացի շարունակման կարևորությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը, նրանց ընտանիքներին աջակցելու ծրագրում:

Հանդիպման ընթացքում Դանիել Մաք Սվինը խոսեց հակամարտության արդյունքում անհայտ կորածներին գտնելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ընթացիկ աշխատանքի և ապագա տեսլականների մասին: Կողմերը քննարկել են նաև Ժողովրդական պաշտպանի գրասենյակի դերն այս գործընթացում:

Նինո Լոմջարիան ցանկություն հայտնեց Ժողովրդական պաշտպանի գրասենյակն ավելի շատ ներգրավել հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց որոնելու գործընթացում, և այդ առումով նա կապ կունենա Վրաստանի կառավարության հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև, Վրաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության իրավական հարցերում խորհրդատու՝ Օնիսիմե Ցխոմելիձեն և հակամարտություններից տուժած շրջաններում մարդու իրավունքների գծով Վրաստանի Ժողովրդական պաշտպանի խորհրդական, Մերի Կոճլամազաշվիլին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)