Ժողովրդական պաշտպանին կից կրոնների խորհրդի և ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ կազմակերպությունների հայտարարությունը Ժողովրդական պաշտպանի ընտրության գործընթացի վերաբերյալ
Ժողովրդական պաշտպանին կից կրոնների խորհուրդը և փոքրամասնությունների ազգային խորհրդի անդամ կազմակերպությունները գիտակցում են Ժողովրդական պաշտպանի դերն ու նշանակությունը՝ մարդու իրավունքների և երկրի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից և արտահայտում են իրենց վերաբերմունքը թեկնածուների ընտրության չափանիշների վերաբերյալ։
Կրոնների խորհրդի և Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ կազմակերպությունները գտնում են, որ Ժողովրդական պաշտպանը պետք է ունենա մարդու իրավունքների պաշտպանության երկարամյա փորձ, ինչը հրապարակային է և տեսանելի։
Բացի այդ, մարդու իրավունքների մասին իրավունքի իմացության առումով Ժողովրդական պաշտպանի թեկնածուն պետք է ունենա բարձր իրավասություն և խորը հավատք մարդու իրավունքների պաշտպանության կարևորության նկատմամբ:
Ժողովրդական պաշտպանը պետք է լինի յուրաքանչյուր մարդու իրավունքների ամուր ջատագովը՝ անկախ նրանից, թե որ խմբին է պատկանում՝ մեծամասնությանը, թե փոքրամասնությանը։
Այսպիսով, մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Ժողովրդական պաշտպանը պետք է բնութագրվի սկզբունքային և պարտավորվածությամբ. Նա չպետք է խուսափի որոշումներ կայացնելուց, որոնք կարող են հավանության չարժանանան և չկիսվեն՝ իշխանությունների, մեծամասնության կամ որևէ շահագրգիռ խմբի կողմից:
Ժողովրդական պաշտպանը պետք է առաջնորդվի օրենքի գերակայությամբ, սահմանադրությամբ և մարդու իրավունքների և այլ իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով, անշեղորեն պաշտպանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, պայքարի խտրականության և անհանդուրժողականության դեմ։
Ուստի իր գործողություններում և որոշումներում ընտրված անձը պետք է լինի անկախ և զերծ քաղաքական ազդեցությունից ու կողմնակալությունից, նրա գործունեությունը այս առումով պետք է լինի չեզոք կրոնական տեսանկյունից և նպաստի քաղաքացիական ինտեգրման գործընթացին։
Հուսով ենք և ակնկալում ենք, որ Վրաստանի օրենսդիր մարմինը Ժողովրդական պաշտպան ընտրելիս կառաջնորդվի նշված չափանիշներով։
Կրոնների խորհուրդ
- Վրաստանի ավետարանական-բապտիստական եկեղեցի
- Վրաստանի Ավետարանական հավատքի եկեղեցի
- Վրաստանի Ավետարանական եկեղեցի
- Ավետարանական եկեղեցի՝ Կյանքի խոսք
- Փրկության բանակ
- Փրկված Քրիստոնյաների Սուրբ Եկեղեցի
- Վրաստանի մահմեդականների միություն
- Համայն Վրաստանի մահմեդական վարչություն
- Համայն Վրաստանի մուսուլմանների բարձրագույն աստվածաբանական վարչություն
- Ահմադիա մահմեդական միություն
- Վրաստանի հրեաների միություն
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ
- Լատին կաթոլիկների առաքելական վարչություն
- Վրաստանի Հայ Կաթոլիկ եկեղեցի
- Վրաստանի եզդիների աստվածաբանական խորհուրդ
- Սուրբ Երրորդություն բողոքական եկեղեցի
- Ավետարանական-բողոքական եկեղեցի
- Վերականգնված Առաքելական եկեղեցի
- Ընկերների հասարակություն՝ Կվակերներ
- Վրաստանի յոթերորդ օրվա Քրիստոնյա-ադվենտիստական եկեղեցի
Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամներ
- Ռիմա Ղարիբյան - Բաց սահմաններ
- Մարի Միքոյան - Ջեներեյշն Այ
- Մարի Առաքելովա - Վիրահայերի միություն
- Միխայիլ Բորիս - Վրաստանի ուկրաինացիների ասոցիացիա
- Ջեյխուն Նարզալով - Կարմիր կամուրջ
- Գիորգի Տումասյան - Խաղաղության հիմնադրամ
- Ալեքսանդր Բեժենցև - Վրաստանի միջազգային երիտասարդական ասոցիացիա
- Ալլա Բեժենցևա - Վրաստանի ռուս կանանց «Յարոսլավնա» միություն
- Զաուր Խալիլով - Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ
- Եվգենիա Կոթանիդի - Վրաստանի հունական դաշնություն
- Ռաշան Զիադալիև - Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոն
- Սամիրա Իսմայիլովա – Քաղաքացիական իրավահավասարության հարթակ
- Ալի Ալիև - Ավարների միություն «Ավան»
- Նաիրա Բեպիև - Կովկասյան խճանկար
- Սուսանա Խաչատրյան - Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միություն