Նորություններ

Ժողովրդական պաշտպանը խտրականություն է հաստատել «Վոլտի» առաքիչի նկատմամբ՝ աշխատանքային հարաբերություններում այլ կարծիքի հիման վրա

2024 թվականի հունվարի 30-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դիմել է «Վոլտ Ջորջիա» հարթակին՝ աշխատանքային հարաբերություններում տարբերվող կարծիքի պատճառով խտրականությունը վերացնելու առաջարկությամբ։

Գործում առկա նյութերի համաձայն, աշխատանքային պայմանների և բողոքի այլ միջոցառումների հետ կապված խնդիրների մասին հրապարակավ խոսելու պատճառով, ընկերությունն արգելափակել է առաքիչի մուտքը հավելվածք, սակայն դրա հիմնքն ընդունել է 2 շաբաթով աշխատանքային պարտականությունները չկատարելը։

Հիմնվելով տարբեր երկրների միջազգային կառույցների և դատարանների կողմից մշակված վերջին չափորոշիչների վրա, Ժողովրդական պաշտպանը համարել է, որ հարթակի միջոցով աշխատող առաքիչները, անկախ իրենց «գործընկեր» կարգավիճակից, ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք են և, հետևաբար, ունեն աշխատանքային օրենսդրության հիման վրա երաշխիքներից օգտվելու իրավունք:

Բացի այդ, Ժողովրդական պաշտպանը խնդրահարույց է համարում ընկերության պայմանագրում նշված պայմանը, ըստ որի՝ աշխատողը կարող է խզել պայմանագիրը, եթե առաքիչը 2 շաբաթվա ընթացքում չկատարի իր աշխատանքային պարտականությունները։ Համապատասխանաբար, պայմանագիրը գործատուին իրավունք է տալիս դադարեցնել աշխատանքային հարաբերությունները բոլոր այն անձանց, ովքեր հրաժարվում են օգտվել հավելվածից, աշխատանքային պայմանների բարելավման դեմ բողոքի պատճառով։ Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ՝ պայմանագրի այս գրառումը կարող է խտրական ազդեցություն ունենալ առաքիչների վրա։ Բացի այդ, նշենք, որ ընկերության կողմից հայտարարված աշխատանքային պայմանագրի խզման պատճառը հակասում է հենց «Վոլտի» դիրքորոշմանը, որ առաքիչների գրաֆիկն ազատ է, և նրանք կարող են իրենց ցանկությամբ որոշել իրենց աշխատանքային ժամանակը։

Ելնելով վերոգրյալից, Ժողովրդական պաշտպանը դիմել է «Վոլտ Ջորջիա»-ին՝ անհապաղ վերականգնել առաքիչի մուտքը հավելվածին, ապագայում աշխատանքային հարաբերություններում թույլ չտալ տարբեր կարծիքի և/կամ այլ հիմքերով խտրական վերաբերմունք և ապահովել ընկերությունում հավասարության քաղաքականության իրականացումը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)