Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանը խտրականություն է սահմանել սահմանափակ կարողությունների հիմքերով՝ նախապայմանագրային աշխատանքային հարաբերություններում

2020 թ. նոյեմբերի 17-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը առաջարկություն ուղարկեց «Մեղվինեոբա խարեբա» ընկերության տնօրենին` սհամանափակ կարողության հիմքերով նախապայմանագրային աշխատանքային հարաբերություններում ուղղակի խտրականության պատճառով, քանի որ որ դիմումատուին մերժել են աշխատանքի ընդունել այն պատճառով, որ նրա ձախ ձեռքն ունի մանկաբարձական կաթված։ Դիմումատուի շահերը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ներկայացնում էր „Գործընկերություն հանուն մարդու իրավունքների“ ոչ առեւտրային իրավաբանական գործընկերությունը:

Դիմումատուն գործատուին տեղեկացրեց, որ իր սահմանափակ կարողության կարգավիճակի պատճառով՝ ինքը իրավունք հարկի նվազեցման ունի իր աշխատավարձը հաշվելիս: Այս տեղեկատվությունն ստանալուց հետո դիմումատուին խնդրել են լքել ընկերությունը: Ըստ ընկերության, դիմումատուն մտադիր էր մեկնել արտասահման, ինչի պատճառով ստիպված եղան ընտրել մեկ այլ թեկնածուի։ Բացի այդ, ըստ ընկերության, հաշվի առնելով դիմումատուի կողմից հայտարարված առողջական վիճակի հանգամանքները, ընկերության կողմից նրան աշխատանքի տեղավորելը անպատասխանատու գործողություն կլիներ:

Կողմերի ներկայացրած դիրքորոշումների հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանը գտավ, որ աշխատանքին ընդունելու մերժումը հիմնված էր պատասխանողի այն ենթադրության վրա, որ դիմումատուն չի կարող կատարել իր պարտականությունները: Անհանգստացնող է այն փաստը, որ պատասխանողը նույնիսկ չգնահատեց` արդյո՞ք սահամանափակ կարողության կարգավիճակը իրոք կխանգարի դիմումատուին կատարել իր պարտականությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, ցավոք, կարծրատիպային վերաբերմունքը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց նկատմամբ շարունակում է մնալ խնդիր: Ուստի անհրաժեշտ է հոգ տանել նրանց իրավունքների և արժանապատվության հարգանքի մասին, պայքարել առկա կարծրատիպերի և նախապաշարմունքների դեմ:

Ելնելով վերոգրյալից` մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց «Մեղվինեոբա խարեբա» ընկերության տնօրենին` հետագայում թույլ չտալ խտրական վերաբերմունք աշխատանքային հարաբերություններում սահամանփակ կարողության կամ խտրականության այլ հիմքերով և իր գործունեությունն իրականացնել հավասարության սկզբունքի համաձայն:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)