Նորություններ

Ժողովրդական պաշտպանը մասնակցել է Վրաստանի՝ իրավահավասար սերնդի համաշխարհային շարժմանը միանալու և գենդերային հավասարության ամրապնդման համար անցկացված միջոցառմանը

2021 թվականի հունիսի 30-ին, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, Վրաստանի անունից մասնակցել է՝ հավասարության սերնդի համաշխարհային շարժմանը միանալու և գենդերային հավասարության ամրապնդման համար նոր պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի կանանց կազմակերպության կողմից կազմակերպած միջոցառմանը, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին իրենց ստանձնած պարտավորությունների մասին:

Խոսքով ելույթ ունենալիս ժողովրդական պաշտպանը խոսեց կանանց քաղաքական մասնակցության ցածր ցուցանիշի, գենդերային հավասարության և կանանց իրավունքների վրա համավարակի բացասական ազդեցության, ֆեմիցիդների բարձր մակարդակի, ֆորմալ կրթության համակարգում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների ինտեգրման անհրաժեշտության մասին:

«Խտրականություն, ճնշում կամ իրավունքների ոտնահարում բոլորից շատ ապրում են՝ տարեցները, գյուղում ապրող մարդիկ, տեղահանված և հակամարտությունից տուժած կանայք, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները և տրանսգենդեր կանայք: Պետությունում առկա կանոնակարգերը, ծառայությունները կամ միջոցառումները բոլորից քիչ վերաբերում են հենց այս խմբերին: Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի նրանց հավասարության պաշտպանությանը», - հայտարարել է ժողովրդական պաշտպանը:

Իր խոսքում ժողովրդական պաշտպանը շնորհակալություն հայտնեց Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամին և ՄԱԿ-ի կանանց կազմակերպությանը`Վրաստանում հավասարությունը խթանելու ջանքերի համար:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)