Ժողովրդական պաշտպանը ներկայացրել է տեղակալներին
2023 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Վրաստանի Ժողովրդական պաշտպանը ներկայացրել է տեղակալներին։
Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալը և գրասենյակի ղեկավարը կրկին կլինի Թամար Գվարամաձեն։
Էլենե Ղուդուշաուրին կհամակարգի և կվերահսկի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի քրեական արդարադատության դեպարտամենտի, կանխարգելման ազգային մեխանիզմի, ռազմավարական դատավարության բաժնի, վերլուծական բաժնի և մարդու իրավունքների կրթության վարչության գործունեությունը:
Նաթիա Ջուլակիձեն կհամակարգի և կվերահսկի Երեխաների իրավունքների, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների դեպարտամենտի, Գենդերային իրավահավասարության դեպարտամենտի, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Արևմտյան Վրաստանի բաժնի, Արևելյան Վրաստանի բաժնի իրավահավասարության դեպարտամենտի գործունեությունը: