Նորություններ

Ժողովրդական պաշտպանն այցելել է Քութայիսիի թիվ 2 քրեակատարողական հիմնարկ

2023 թվականի մարտի 31-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանն այցելել է Քութայիսիի թիվ 2 քրեակատարողական հիմնարկ, որտեղ Լևան Իոսելիանին առերես հանդիպել և զրուցել է բանտարկյալների, այդ թվում՝ հաստատությունում գտնվող բոլոր անչափահաս մեղադրյալների և դատապարտյալների հետ։

Քութայիսիի N2 փակ տիպի հաստատությունում Ժողովրդական պաշտպանը ստուգել է բնակելի շենքերը, խցերը, ընդհանուր տարածքները, զբոսանքի բակերը, դեէսկալացիոն խցերը, ընդհանուր ցնցուղները և բուժկետը։

Հաստատության վարչակազմի ղեկավարի հետ զրույցում Ժողովրդական պաշտպանը մանրամասն տեղեկատվություն է ստացել անվտանգության և բանտարկյալների վերականգնողական ծրագրերի մասին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)