Նորություններ

Ժողովրդական պաշտպանը ասոցացմամբ հաստատել է սեռական կողմնորոշման և մասնագիտական գործունեության հիմքով խտրականություն

2021 թվականի դեկտեմբերի 21-ին, Ժողովրդական պաշտպանը «Կոպիպրինտ 2000» ՍՊԸ-ին ասոցացմամբ սեռական կողմնորոշման և մասնագիտական ​​գործունեության հիմքով խտրականությունը վերացնելու կապակցությամբ դիմել է հանձնարարականով։ Դիմումատուի շահերը Ժողովրդական պաշտպանի գրասենյակում ներկայացնում է «Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբը» (WISG):

Դիմումատուն նշել է, որ 2021 թվականի հուլիսի 6-ին դիմել է «Կոպիպրինտ 2000» ՍՊԸ-ին, «մարդու իրավունքների եվրոպական ցանց» ընկերության կնիքի կաղապարի պատրաստման նպատակով, որից ընկերության աշխատակիցը հրաժարվել է հոմոֆոբ հիմնավորմամբ: (Կազմակերպության հիմնական գործունեությունը տարբեր խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն է)։

Ժողովրդական պաշտպանի ներկայացված դիրքորոշման մեջ պատասխանող կողմը չի պատասխանել Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հարցերին և չի կարողացել բացատրել իրավաչափ նպատակը, որը կհերքի խտրական գործողության կանխավարկածը։

Ժողովրդական պաշտպանն իր հանձնարարականում հատուկ ուշադրություն է դարձրել Վրաստանում ԼԳԲՏ + համայնքի իրավահավասարության տեսանկյունից գոյություն ունեցող խնդրահարույց միջավայրին։ Հարկ է նշել, որ դիմումատուին ծառայությունների մատուցումը մերժել են 2021 թվականի հուլիսի 6-ին, որին նախորդել են հուլիսի 5-ին Թբիլիսիի տարբեր վայրերում հոմոֆոբ բնույթի բռնի գործողություններ։

Ելնելով վերոգրյալից, Ժողովրդական պաշտպանը «Կոպիպրինտ 2000» ՍՊԸ-ին դիմել է հանձնարարականով, որ ընկերության աշխատակիցները հետագայում զերծ մնան ծառայությունների ոլորտում սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և մասնագիտական ​​նշանով, ինչպես նաև այլ հիմքերով խտրական վերաբերմունքից և ձեռնարկատիրական գործունեությունը ծավալեն իրավահավասարության սկզբունքների պաշտպանությամբ. Նաև մշակել հակախտրականության և կանխարգելման քաղաքականության ներքին փաստաթուղթ և ապահովել ընկերության անձնակազմի համար դասընթացի անկացում՝ իրավահավասարության և խտրականության դեմ խնդիրների վերաբերյալ, որպեսզի ընկերությունում ապահովվի ԼԳԲՏ+ համայնքի և այլ խոցելի խմբերի համար հանդուրժողական միջավայրը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)