Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հունիսի 2-ին բերման ենթարկված ցուցարարների գործով դիմել է դատարան

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ 2023 թվականի հունիսի 2-ին, Վրաստանի խորհրդարանի տարածքում ձերբակալված քաղաքացիներին իրավախախտ ճանաչելով, տեղ է գտնում Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների և արտահայտվելու ազատության անհիմն միջամտություն, որն իր հերթին ստեղծում է վտանգ, որ բողոքի խաղաղ և ոչ բռնի պահվածքը հետագայում որակվի որպես իրավախախտում։

Այսպիսով, Ժողովրդական պաշտպանը հունիսի 2-ին ձերբակալված քաղաքացիների կապակցությամբ հինգ գործով (Սաբա Բրաճվելիի, Էդուարդ Մարիկաշվիլիի, Նիկա Ռոմանաձեի, Գրիգոլ Փրանգիշվիլիի և Նոդար Սիխարուլիձեի գործերը) դատարանի ընկերներոջ կարծիքով (Amicus Curiae) դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան և տեղեկատվություն է ներկայացրել միջազգային չափանիշներին, Եվրոպական դատարանի որոշումներին և Սահմանադրական դատարանի պրակտիկայի վերաբերյալ:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը բոլոր հինգ դեպքերում էլ մանրամասն ուսումնասիրել և գնահատել է պաշտպանական կողմի ներկայացրած նյութերը և հրապարակայնորեն տարածված տեսաձայնագրությունները։

Նյութերի վերլուծությունից պարզվեց, որ հանրահավաքի վերոնշյալ մասնակիցների գործողությունները եղել են բացարձակապես ոչ բռնի։ Նրանք ագրեսիա չեն դրսևորել իրավապահների կամ անցորդների նկատմամբ, չեն խոչընդոտել տրանսպորտի կամ քաղաքացիների տեղաշարժը, չեն փակել շենքի մուտքը և այլն։ Այս ֆոնին Ժողովրդական պաշտպանը շեշտեց գործը քննող դատարանի կողմից հանգամանքների գնահատման էական նշանակությունը, թե որքանով հավաքվածների կողմից տարբեր արտահայտչամիջոցների կիրառումը կարող է հասարակական կարգի թեկուզ նվազագույն խախտում առաջացնել և ստեղծել վարչական իրավախախտման կազմը:

Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խոսքի ազատությունը պաշտպանում է ոչ միայն հանրության կողմից կիսվող կամ անտարբեր վերաբերմունքի, այլև պետությանը կամ հասարակության որևէ խմբին ցնցող ու անհանգստացնող տեղեկատվությունն ու գաղափարները։ Հատկանշական է նաև, որ քաղաքական բովանդակության հաղորդագրությունները հատուկ պաշտպանվածություն են վայելում։ Ուստի բոլորովին անընդունելի է, որ իրավապահները միջամտեն հավաքի մասնակիցների իրավունքներին միայն իրենց բողոքն արտահայտելու ոճի պատճառով։

Ժողովրդական պաշտպանը հույս ունի, որ դատարանի ընկերոջ կարծիքները կօգնեն դատարանին ճիշտ գնահատել քննարկվող հարցերը, և դատավարությունը ընթանալու է Վրաստանի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայով սահմանված սկզբունքներով։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, համապատասխան ամբողջական նյութերը ներկայացնելուց հետո, կշարունակի ուսումնասիրել հանրահավաքի մյուս ձերբակալված մասնակիցների գործերը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)